Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք» շարժումը մտադիր է աշխարհազոր ստեղծել

Ապրիլ 16,2016 21:52

Ազատության հրապարակում ապրիլի 16-ին «Մենք» նախաձեռնությունը հայտարարեց աշխարհազորի (կամավորական հիմունքներով խաղաղ բնակչությունից կազմավորված ռազմական ստորաբաժանում) ձևավորման գործընթացի մասին: Կառույցն այդ կերպ իր զորակցությունն է հայտնում Արկադի Տեր-Թադևոսյանի կոչին:  

«Աշխարհազորի ձեւավորման գործընթացն արդեն իսկ սկսված է: Նպատակ ունենք որքան հնարավոր է` զորագրման լայն գործընթաց ապահովել, որպեսզի քաղաքացիներն իրենց կարողությունների չափով աջակցեն մեր զինված ուժերին: Համարում ենք, որ սա մեր հասարակության առջեւ դրված թիվ 1 խնդիրն է: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի աշխարհազորի գաղափարի շուրջ համախմբում լինի: Սա պահանջում է դերերի բաժանում, ուսուցում, հմտություններ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Մենք» նախաձեռնության անդամներից Մարիա Հովումյանը:скачанные файлы menq

«Արորդիների ուխտ» շարժման քուրմ Արգիշտի Շամիրյանն այս նախաձեռնությունն ուշացած է համարում: Կարծում է, որ այն պետք է արվեր ապրիլի հենց առաջին օրերին. «Այնուամենայնիվ, պետք է դառնանք ռազմական պետություն, քանի որ մենք քիչ ենք եւ փոքր: Շեշտը պետք է դնենք հետագա զարգացման վրա: Երիտասարդները պետք է դաստիարակվեն «Ես եմ տերը մեր երկրի» ոգով, որպեսզի մեծ արդյունքների հասնենք: Հասարակական համախմբվածությունը պարտադիր է»,-մեզ հետ զրույցում ասաց նա:

Աշխարհազորի ստեղծման մանրամասների մասին «Մենք»-ը կհայտարարի առաջիկայում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930