Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով վիրավորվածների բուժման հարցեր

Ապրիլ 16,2016 22:34

President.nkr.am Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պատվիրակությանը՝ նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով վիրավորված զինծառայողների եւ քաղաքացիների բուժման հետ կապված մի շարք հարցեր:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել հայաստանյան բժիշկների ներդրումը վիրավորներին օգնություն ցուցաբերելու եւ նրանց շուտափույթ ապաքինման գործում:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը, պաշտոնատար այլ անձինք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930