Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ին սատարող թեկնածու. «Եթե հաղթի ՀՀԿ-ական ներկայացուցիչը, ուրեմն ժողովրդի ընտրությունն է»

Ապրիլ 17,2016 13:08

Քիչ առաջ Թալինի 15/1 ընտրատեղամասում իր ընտրությունը կատարեց ՀՅԴ-ի թեկնածու Տիգրան Հարությունյանը, որը ընտրության էր եկել կնոջ եւ երեխայի հետ:

Նրա խոսքերով՝ իր ընտրությունը կատարեց հանուն բարեփոխումների, նրա, որ հաղթի արդարությունը եւ կարողանան մի լավ բան անել քաղաքի համար. «Ես հուսով եմ, որ ոչ մի լծակ չի կիրառվել եւ մինչեւ վերջ այսպես էլ կգնա: Եթե հաղթի «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչը, ես նրան հաջողություն կմաղթեմ, որ կարողանա բարեփոխումներ անի, լավ աշխատի եւ եթե հաղթի, ուրեմն ժողովրդի ընտրությունն է: Ես միայն կշնորհավորեմ նրան»:Talin скачанные файлы (4)

Լրագրողի այն հարցին, որ նախկին մարզպետ՝ Սարգիս Սահակյանը սատարում է «Հանրապետական» կուսակցության ներկայացուցչին, ինչպիսի մտահոգություն ունեք՝ պատասխանեց. «Նա իմ իմանալով «Հանրապետական» կառույցի ղեկավարն է, բնականաբար պետք է աշխատի, պետք է պաշտպանի, նորմալ երեւույթ է»:

Պարոն Հարությունյանը խոսելով այն մասին, թե ինչ կանի ընտրվելու դեպքում՝ պատասխանեց. «Նոր ներդրողներ, աշխատատեղեր ստեղծենք, որպեսզի քաղաքի բյուջեն որոշակիորեն ավելանա, դրսից օգտագործելով նաեւ «Դաշնակցության» կուսակցության ներուժը: Ամենակարեւոր շեշտը դնում ենք ներդրողների վրա:

«Դայմոտեկ» գործարանի նախկին աշխատակիցների հետ հանդիպում ենք ունեցել, որը այս քարոզչության հետ ընդհանրապես կապ չունի, հիմա հավաքագրում են նախկին աշխատողներին, եթե հավաքվեն համապատասխան քանակի աշխատողներ, ուրեմն պատրաստ են սեփականատերերը գան, վերագործարկեն գործարանը»:

Անուշ  ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930