Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Ղուլյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինային

Ապրիլ 17,2016 20:43

Ապրիլի 17-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինային և ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:

Ողջունելով հյուրերին` խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանին ու հայկական թեմաներին վերաբերող բոլոր հարցերում Յարոմիր Շտետինայի՝ Եվրախորհրդարանում ծավալած ակտիվ գործունեությունը, մասնավորապես՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման  և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման կտրվածքով:

Ընդգծելով եվրախորհրդարանականի այցն Արցախ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի նախաձեռնած լայնամասշտաբ գործողություններից հետո և կարևորելով առաջին ձեռքից ինֆորմացիա ստանալու նրա որոշումը՝ խորհրդարանի ղեկավարը նշել է. «Շատ կարևոր է, որ այս կամ այն հարցի վերաբերյալ եվրոպական կառույցներում զեկույցներ ներկայացնող անձինք ամբողջությամբ իրազեկված լինեն, որպեսզի  լսարանը, որտեղ նրանք քննարկում են այս կամ այն տարածաշրջանին վերաբերող հարցեր, օգտվի ստույգ եւ հավաստի տեղեկատվությունից»:

Յարոմիր Շտետինան երախտագիտություն հայտնելով ԱԺ նախագահին ընդունելության համար՝ կարևոր է  համարել խորհրդարանական դիվանագիտության դերը՝ Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչելիության գործընթացում: Այդ համատեքստում խորհրդարանականները քննարկել են հետագա համագործակցության շրջանակները:

Չեխ պատգամավորի խնդրանքով, Աշոտ Ղուլյանը համառոտ ներկայացրել է Արցախի խորհրդարանի պատմությունը և 6-րդ գումարման Ազգային ժողովի գործունեությունը:

ԼՂՀ ԱԺ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930