Լրահոս
Օրվա լրահոսը

Թալինում վերջին քվեարկողը գործող քաղաքապետն էր

Ապրիլ 17,2016 21:00

Թալինի 15/1 ընտրատեղամասի վերջին ընտրողը ներկա քաղաքապետ Սարգիս Արամյանն էր, որ ցանկանում է երկրորդ անգամ վերընտրվել քաղաքապետի պաշտոնում:


скачанные файлы (7)

Նշենք, որ ողջ օրվա ընթացքում ի տարբերություն մյուս երկու թեկնածուների պարոն Արամյանը խուսափեց լրագրողների հետ հանդիպումից: Նա ընտրատեղամաս եկավ քվեարկության ավարտից ընդամենը 5 րոպե առաջ եւ լրագրողների հարցերին ի պատասխան նշեց, որ ողջ օրվա ընթացքում հանգստանում էր: Այն հարցին՝ այսօր Թալինում էին «Հանրապետական» մի շարք գործիչներ, պարոն քաղաքապետը նշեց, որ իր կուսակցական ընկերներն են, որոնք եկել են իրեն սատար կանգնելու:

Նշենք նաեւ, որ օրվա ընթացքում նկատելի էին կուտակումներ՝ հատկապես «ՀՀԿ» թեկնածու Սարգիս Արամյանի նախընտրական շտաբի մոտ: Թալինում էին Երեւանի մի քանի վարչական շրջանների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:TIM_talin

Այս ընտրատեղամասում 1867 ընտրողից քվեարկությանը մասնակցեցին 1184-ը: Ինչպես այս, այնպես էլ մյուս ընտրատեղամասերում, ողջ օրվա ընթացքում ընտրողների ակտիվությունը նկատելի էր:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930