Լրահոս
Օրվա լրահոսը

Թալինում ՀՀԿ-ն իր թեկնածուի համար բան չի արել՝ «Մի հատ վարչապետ ա եկել» (Տեսանյութ)

Ապրիլ 17,2016 21:37

Թալին քաղաքի ներկա քաղաքապետ, ՀՀԿ-ական Սարգիս Արամյանի մասին Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը վերջինիս նախընտրական շտաբում լրագրողների հետ զրուցելիս ասաց, որ վերջին 4 տարիների ընթացքում պարոն Արամյանը 25 բազմաբնակարան շենքի տանիք է փոխել. «Միայն անցած տարի «Ասիական բանկի» միջոցով Թալինի խմելու ջրի նախկին ցանցն է փոխել, գեղարվեստի դպրոց է սարքել, որտեղ գործում են 18 խմբակ, որ Երեւան քաղաքում չկա նման կարգի դպրոց, թիվ 1, 2 դպրոցներն ենք վերանորոգել, ուսումնարանը, բազմաթիվ նոր փողոցներ ենք կառուցել»:скачанные файлы (9)

Նա նաեւ նշեց, որ վերջին 8 տարիների ընթացքում Արագածոտնում այնքան աշխատանք է կատարվել, որ այդ աշխատանքների շնորհիվ մարզի բնակիչները կանգնել են «Հանրապետական» կուսակցության կողքին:

Անկախ նրանից՝ ինչ ընտրություն է՝ նախագահական, խորհրդարանական, թե տեղական ինքնակառավարման մարմինների՝ «Հանրապետական» կուսակցության նախընտրական շտաբերում անպայման նկատելի է իր տեսակով առանձնահատուկ կերպար՝ կին-պաշտպան:Talin

Վերը նշված շտաբում հանդիպեցինք մի կնոջ, որը ցանկացավ «գողական» անունով ներկայանալ: Թալինցի Նանան հատուկ Մոսկվայից 2 օրով եկել էր Թալին՝ Սարգիս Արամյանին սատարելու համար: Վերջինս նշեց, որ Սարգիս Արամյանի համար «Հանրապետական»-ները ոչ մի բան չեն արել. «Մի հատ վարչապետ ա եկել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930