Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ըմբշամարտի հավաքականը համալրվել է հյուսիսօսեթացի ըմբիշով

Ապրիլ 21,2016 22:30

Վաղը ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը մեկնում է Մոնղոլիա, որտեղ մասնակցելու է օլիմպիական խաղերի երկրորդ վարկանիշային մրցաշարին:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը այսօր Aravot.am-ին տեղեկացրեց, որ թիմի կազմը համալրել է հյուսիսօսեթացի 97 կգ քաշային ըմբիշ Գեորգի Կիտոեւը, որը Հայաստանի դրոշի ներքո է հանդես գալու:

«Նա մեր տեսադաշտում էր: Կիտոեւը ժամանակին եղել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, սակայն վերջին մի քանի տարիներին պաշտոնական մրցաշարերի չի մասնակցել: Չնայած դրան, ըմբիշը եւ նրա անձնական մարզիչը վստահեցնում են, որ Գեորգին մշտապես մարզվում է եւ այժմ վատ մարզավիճակում չէ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930