Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը մերժեց Հովհաննես Մուրադյանին կալանավորելու` քննիչի միջնորդությունը. «Փաստինֆո»

Ապրիլ 21,2016 22:35

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Հովհաննես Շահնազարյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան մուտքի ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու մեջ մեղադրվող Հովհաննես Մուրադյանի նկատմամբ կալանավորումը կիրառելու մասին քննիչի միջնորդությունը՝ ՀՀ քր.դատ.օր-ի 135-րդ հոդվածով՝ խափանման միջոց կիրառելու հիմքերը, նախատեսված և միջնորդության մեջ վկայակոչված հիմքերի բացակայության պատճառաբանությամբ:

Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց մեղադրյալի պաշտպան, հանրային պաշտպան Մարինե Ֆարմանյանը: Պաշտպանը հավելեց, որ իր պաշտպանյալին քիչ անց ձերբակալումից կազատեն և  չհեռանալու ստորագրությամբ  կտեղափոխեն «Նուբարաշեն» հոգեբուժարան, որտեղ նրա նկատմամբ  դատահոգեբուժական փորձաքննություն կկատարվի:

 Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Փաստինֆո»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930