Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է Հունաստանի Համապոնտական դաշնության անդամներին

Ապրիլ 22,2016 18:45

Ապրիլի 22-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ճանաչողական այցով Արցախ ժամանած Հունաստանի Համապոնտական դաշնության անդամներին։

Կարեն Միրզոյանը ողջունել է Համապոնտական դաշնության անդամների այցը ԼՂՀ որպես հայ-հունական ավանդական բարեկամական հարաբերությունների դրսևորում և ընդգծել դրա կարևորությունը Արցախի քաղաքական, կրթական, մշակութային և սոցիալական կյանքին ծանոթանալու առումով։

Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է  ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակը, անդրադառնալով ապրիլի 2-5 Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ սանձազերծված լայնածավալ  ռազմական ագրեսիայի և դրա հետևանքներին։ Այս կապակցությամբ ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունները իրենց դաժանությամբ չեն տարբերվում մեկ դար առաջ Օսմանյան Կայսրությունում քրիստոնյաների դեմ իրականացված ցեղասպանությունից։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հունաստանի Համապոնտական դաշնության և Արցախի, մասնավորապես նրա հույն համայնքի միջև կապերի հաստատման հնարավորությունների և հեռանկարների շուրջ։

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930