Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր շարքերից ու մեր համախմբվածությունից թող դողա թուրքի սիրտը». Կարեն Ավագյան

Ապրիլ 23,2016 21:11

Ազատության հրապարկից մեկնարկել է ջահերով երթը: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կոչով բազմաթիվ ուսանողական, երիտասարդական կառույցներ, հասարակական կազմակերպություններ միացել են ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների ավանդական դարձած ջահերով երթին դեպի Ծիծեռնակաբերդ:

Արդեն երրորդ տարին է՝ ջահերով երթը կազմակերպվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայ հեղափոխական դաշնակցության երիտասարդական և ուսանողական կառույցների համագործակցությամբ։ IMG_0067

ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշել է, որ մենք միասնական ենք մեր պահանջատիրության, մեր նահատակների հիշատակի ոգեկոչման և ապագայի՝ ՀԱՅԻ ապագայի կերտման ու այդ ապագայի ճանապարհն ավելի լայն ու պտղաբեր դարձնելու գործում: «Արդեն ավանդական է դարձել այս քայլերթը, քայլերթ, որին մասնակցում է հայ պահանջատեր երիտասարդը, քայլերթ, որն իր մեջ կրում է և՛ լռություն, և՛ արդարության ճիչ: Այո՛, ճիչ և ո՛չ թե լաց, որովհետև սա արդեն վերապրած և վեր հառնած սերնդի պահանջատիրություն է: Սերունդ, որն ունակ է և կարող է պահանջել, հարկ եղած դեպքում նաև պարտադրել արդարություն: Ամեն տարի այս օրը մենք դառնում ենք բռունցք, բայց ոչ թե բռունցք, որ սեղմվել է ցավից, այլ բռունցք, որը պաշտպանելու է իր ազգը: Ուրեմն քայլենք դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, և մեր շարքերից ու մեր համախմբվածությունից թող դողա թուրքի սիրտը»,- ասել է Կարեն Ավագյանը:

A march with torches to the memorial complex of Armenian Genocide started from Freedom Square in Yerevan, Armenia

Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մարզային կենտրոնների կազմակերպմամբ այսօր ջահերով երթեր են անցկացում նաև բոլոր մարզերում։

 Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930