Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոբուսի պայթյունից 8 տուժածներ տեղափոխել են հիվանդանոց, ըստ Նիկոլայ Գրիգորյանի` զոհվել է 1 մարդ

Ապրիլ 25,2016 22:50

Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի արդյունքում 8 հոգի տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն:

«Շտապ օգնության» տնօրեն Թագուհի Ստեփանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ 2 տուժած տեղափոխվել են շտապ օգնության մեքենայով. նրանց վիճակը գնահատվել է ոչ ծանր, շնչուղիների հետ կապված խնդիրներ կան:

Մյուս տուժածներին մինչ շտապ օգնության մեքենայի մոտենալը անհատ մեքենաներով են տեղափոխել հիվանդանոց:

ԱԻՆ-ից Aravot.am-ին տեղեկացրին, որ ավտոբուսը հանրային տրանսպորտ էր՝ «Բոգդան» մանիշի ավտոբուս, այն դիզելային վառելիքով էր աշխատում:

ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանի նախնական տվյալներով՝ զոհել է 1, վիրավորվել 7 քաղաքացի:

Մանրամասներն՝ առաջիկայում

Լուսանկարը` CivilNet.TV-ի

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930