Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմենիա» բ/կ տեղափոխված ավտոբուսի պայթյունից տուժածների մոտ մակերեսային այրվածքներ են. (Թարմացված)

Ապրիլ 25,2016 23:08

«Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժական գծով տնօրեն Արսեն Գրիգորյանն Aravot.am-ին փոխանցեց, որ Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից  իրենց հիվանդանոց են տեղափոխվել 6 տուժած. նրանց մոտ մակերեսային այրվածքներ են, ավելի շատ շոկային վիճակ է, կյանքին սպառնացող վտանգ չկա:

Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի պատճառի մասին առայժմ տեղեկություն չեն կարող հայտնել, այս մասին Aravot.am-ին փոխանցեցին ԱԻՆ-ից, նշելով, որ պատճառը պարզելու համար դեռ ժամանակ է հարկավոր:

Քիչ առաջ Առողջապահության նախարարությունից Aravot.am-ին ասացին, որ մեկ տուժածին վիրահատում են, նրա կյանքի համար պայքարում են: Մեկ տուժածը` հղի է:

Ըստ մեր տեղեկությունների` 3 տղամարդ եւ 3 կին են տեղափոխվել հիվանդանոց:

Լուսանկարը` CivilNet.TV-ի

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930