Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոբուսի պայթյունից տուժած 2 դեռահասների վիճակն այժմ կայունացել է

Ապրիլ 26,2016 15:36

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, տեղեկացել Երևանում ավտոբուսի պայթյունից տուժած 2 դեռահասների՝ Էդգար Գասպարյանի և Ռոլանդ Խոջայանի առողջական վիճակի մասին:

Քաղաքապետին ներկայացնելով Էդգարի և Ռոլանդի առողջական վիճակը` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը նշել է, որ այժմ այն կայունացել է:

Տարոն Մարգարյանը զրուցել է Էդգարի և Ռոլանդի հետ, առողջություն ու շուտափույթ ապաքինում է մաղթել և խոստացել է նրանց ապաքինումից հետո միասին այցելել «Թումո» կենտրոն, որտեղ տղաներն անձամբ կներկայացնեն իրենց կենտրոնի առօրյան:

Քաղաքապետը զրուցել է նաև տուժած երեխաների ծնողների հետ և վստահեցրել, որ արվում և արվելու է հնարավոր ամեն ինչ՝ երեխաների շուտափույթ և լիարժեք ապաքինման համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930