Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Հովհաննիսյան. Երթ-հավաքը փորձաքար էր

Ապրիլ 26,2016 20:44

Քիչ առաջ ավարտվեց «Հայազն» կուսակցության երթը։ «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանը տեղի ունեցած երթ-հավաքն անվանեց փորձաքար։

«Հաշվի առնելով տարբեր հանգամանքներ՝ սահմանագիծ, երեկվա չարաբաստիկ միջադեպը, որոշեցինք այսօր փոխել ձեւաչափը՝ ո՛չ այդքան զանգվածային, ո՛չ բախումնալի»,- ասաց նա։

IMG_2815 IMG_2821

Արմեն Հովհաննիսյանը ներկաներին տեղեկացրեց, որ այս երթ-հավաքի կազմակերպիչները մի քանի օրվա ընթացքում այլ միջոցառումներ կկազմակերպեն։

Հիշեցնենք՝ «Հայազն» կուսակցությունը հավաք-երթ էր կազմկակերպել «Պահանջում ենք չզիջող գերագույն գլխավոր հրամանատար»:

Նրանք Ազատության հրապարակից շարժվեցին Հյուսիսային պողոտայով դեպի կառավարության շենք, որտեղից էլ  Ամիրյան փողոցով, Մաշտոցի պողոտայով վերադարձան Ազատության հրապարակ։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930