Լրահոս
Օրվա լրահոսը

«Չինաստանում նույն հետաքրքրությունն է առաջացնում Հայաստանն ու հայկական մշակույթը».Թիան Էրլուն

Ապրիլ 28,2016 23:05

««Չինարեն լեզվի կամուրջ» համաշխարհային 15-րդ մրցույթի համահայկական փուլն արդեն երրորդ անգամ անցկացվում է ուսանողների և առաջին անգամ դպրոցականների շրջանում: Մրցույթը վերաբերում է չինարենին, առաջին հերթին՝ լեզվին:

Ուսանողները և աշակերտները հանդես են գալիս մենախոսությամբ, ներկայացնում մշակութային համարներ և չինարեն պատասխանում ժյուրիի հարցերին»,-այս մասին այսօր «Չինարեն լեզվի կամուրջ» համաշխարհային 15-րդ մրցույթի հայաստանյան փուլի ընթացքում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանը:

13090273_1105775186147843_573649959_n 13077167_1105774792814549_1388243122_n

Գոռը նշեց, որ մրցույթի հայաստանյան փուլին մասնակցում է 8 ուսանող և 6 աշակերտ. «Մասնակիցների քանակն ամեն տարի գրեթե նույնն է, սակայն թեկնածուների թիվն այս անգամ շատ ավելի մեծ էր: Առաջին անգամ աննախադեպ է դպրոցականների ներգրավվածությունը: Նրանք զարմացրին բոլորին՝ իրենց ակտիվությամբ և լեզվի իմացությամբ»:

Ինստիտուտի տնօրենն ավելացրեց, որ առաջին տեղը զբաղեցրած աշակերտն ու ուսանողը մեկնելու են Չինաստան՝մասնակցելու «Չինարեն լեզվի կամուրջ»-ի համաշխարհային փուլին: Երկրորդ տեղերը գրավածները նույնպես կմեկնեն՝ որպես դիտորդ:

Միջոցառմանը ներկա ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը բացման խոսքում նշեց, որ առաջին անգամ հայ դպրոցականների՝ մրցույթին մասնակցելը հատկանշական է, քանի որ այն վկայում է Հայաստանում չինարեն լեզվի և մշակույթի  նկատմամբ հետաքրքրության աճի մասին. « Ուզում եմ նշել, որ այս հետաքրքրությունը երկկողմանի է: Չինաստանում նույն հետաքրքրությունն է առաջացնում Հայաստանն ու հայկական մշակույթը: Դա են վկայում նախորդ տարի Չինաստանում բացված առաջին հայագիտության կենտրոնը, և չինական երկու բուհերում հայերենի ուսումնասիրումը»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930