Լրահոս
Օրվա լրահոսը

Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու վերաբերյալ քրեական գործն ընդունվել է վարույթ

Ապրիլ 29,2016 11:44

Հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պ.-ն 2015 թվականի սեպտեմբերի 4-ին հաղորդում է տվել այն մասին, որ 2005-2008թթ. ընթացքում Վիկտոր Ս.-ն, խաբեության եղանակով, շինարարական աշխատանքներ կատարելու պատրվակով իր վստահորդ Ալեքսեյ Կ.-ից մաս-մաս վերցրել է 5 մլն. ԱՄՆ դոլար գումար և հափշտակել այն:

Մարինա Պ.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժինում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է գործ և տևական ժամանակ կատարվել նախաքննություն:

Հետագայում ՀՀ գլխավոր դատախազը գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930