Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը նորից զգուշացրել է ՀՀԿ պատգամավորներին՝ խրամատը՝ ԱԺ-ն չլքել. Վահրամ Բաղդասարյան

Ապրիլ 29,2016 13:18

Վահրամ Բաղդասարյանը փոխանցեց Սերժ Սարգսյանի խոսակցությունը՝ այս քառօրյա պատերազմի հետ կապված ունենք անուններ, հիվանդության դեպքեր, որոնց բացակայությունը հարգելի ենք համարում, մնացած բոլոր դեպքում անընդունելի է բացակայությունը: Եթե մարդիկ ունեն քվեն, ժողովուրդը նրանց ուղարկել է ԱԺ, պարտավոր են գալ ԱԺ, հակառակ դեպքում նրանք կարող են զբաղվել այլ աշխատանքով:

Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ մեր հարցին` ճի՞շտ է, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականների հետ հանդիպման ժամանակ հերթական անգամ ՀՀԿ խմբակցության անդամներին զգուշացրել է խրամատները չլքել եւ դա զգուշացրել է Հրազդան ցեմենտի նախագիծը տապալելու հետ կապված՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Եթե ԱԺ-ում երկու տարին մեկ լինում են օրինակներ, արդեն ասում են՝ օրենսդրական նախաձեռնությունները տապալել: Պատկերացնում եք, չի անցել մի նախաձեռնություն, որը առաջին, երկրորդ ընթերցմամբ մանրամասն քննարկվել է, բոլորը մարսել են, որ դրական քայլ է արվում, որպեսզի իրենք ցույց տան, որ մենք էլ ենք մի բան անում ԱԺ-ում, տեսնելով ՀՀԿ-ական խմբակցության 12 անդամներ գտնվում են Ղարաբաղում, ՀՅԴ ֆրակցիան գործուղման մեջ է Վրաստանում, հաշվեցին, մտածեցին, որ կարող են անակնկալի բերել ու բերեցին անակնկալը: Մենք դա ձախողում չենք համարում:

Ինչ վերաբերում է խրամատները լքելուն, բնականաբար, յուրաքանչյուր պատգամավորի աշխատանքի տեղը ԱԺ-ն է, եւ դա վերաբերում է յուրաքանչյուր պատգամավորի, որ նա պետք է բարեխղճորեն կատարի իր պարտականությունը, բացառությամբ եզակի հարգելի դեպքերի: Այս քառօրյա պատերազմի հետ կապված ունենք անուններ, հիվանդության դեպքեր, որոնց բացակայությունը հարգելի ենք համարում, մնացած բոլոր դեպքում անընդունելի է: Եթե մարդիկ ունեն քվեն, ժողովուրդը նրանց ուղարկել է ԱԺ, պարտավոր են գալ ԱԺ, հակառակ դեպքում նրանք կարող են զբաղվել այլ աշխատանքով»:

Մենք ճշտեցինք ՝հնչել է այսինքն`նման նկատողություն՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Խոսակցություն եղել է այդ մասին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930