Լրահոս
Օրվա լրահոսը

«Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ից կողոպուտ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ

Ապրիլ 29,2016 18:16

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ապրիլի 23-ին «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ից կատարված կողոպուտի մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ 3 անձ ձերբակալվել է:

Նախնական տվյալներով՝ 2016 թվականի ապրիլի 23-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք, ուրիշի գույքը հափշտակելու նախնական համաձայնությամբ, ապօրինի մուտք են գործել Ամիրյան 26 հասցեում գտնվող «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի շենք, որտեղից հափշտակել են կիթառ՝ իր պատյանով, 2 համակարգիչ, ՊՈԱԿ-ին պատկանող հանգանակված գումար, տարբեր այլ իրեր ու դիմել փախուստի, երբ տեսել են, որ թատրոնի պարետն իրենց նկատել է։

Դեպքի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը: «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ից կողոպուտ կատարելու կասկածանքով 3 երիտասարդ ձերբակալվել է:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930