Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացուն ծեծել են՝ աստղին նմանության պատճառով

Ապրիլ 30,2016 14:30

Նյու Յորքի բնակիչ  Մարիո Լիկատոյի վրա անսպասելի հարձակվել  են երկաթուղային կայարանում ու  ծեծել՝ ամերիկացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Շայա Լաբաֆին նման լինելու պատճառով: Այդ մասին The New York Post-ին պատմել է 26-ամյա տուժածը: Ավելի ուշ Մարիոյին գտել են գետնին ընկած, զանգահարել ոստիկանություն եւ շտապօգնություն: Բարեբախտաբար, նա լուրջ վնասվածքներ չի ստացել, եւ ընդամենը կապտուկներ ունի դեմքին: Բանն այն է, որ  ինչ-որ անծանոթներ բռունցքներով հարվածել են նրա դեմքին ու գոռացել. «Սա քեզ՝ Լաբաֆին նման լինելու համար»:

Շայա Սաիդ Լաբաֆը խաղացել է «Պարանոյա» թրիլերում, «Տրանսֆորմերներ» բլոկբաստեր ֆիլմաշարի երեք մասերում եւ «Ինդիանա Ջոնսը եւ բյուրեղապակյա գանգերի թագավորությունը» արկածային ֆենթըզիում։ Նա արժանացել է մի շարք կինոմրցանակների, այդ թվում՝ «BAFTA»-ի՝ «Ծագող աստղ» անվանակարգում:

 

«Առավոտ» օրաթերթ
29.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930