Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկահայերը կոչ կանեն Կոնգրեսին 15 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին` սիրիացի փախստականների համար

Ապրիլ 30,2016 14:05

«Արցախպրես». Ամերիկայի հայկական համագումարի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանն ընդունել է շուրջ 20 հազար սիրիացի փախստականների: Նշվում է, որ Հայաստանը փախստականներին ընդունելու թվով երրորդ երկիրն է Եվրոպայում:

Ամերիկայի հայկական համագումարը փաստում է, որ  փախստականների խնդրի մասին ահազանգել է ավելի շուտ, քան աշխարհի ուշադրությունը սևեռվել է սիրիական ճգնաժամի վրա: «Մեզ շարունակում են անհանգստացնել Սիրիայում տիրող բռնություններն ու անկարգությունները, ինչի հետևանքով ազգային փոքրամասնությունները ստիպված են լինում իրենց կյանքը փրկելու համար փախչել  ու ապաստան գտնել այլ երկրներում: ԱՄՆ-ում ապրող հայերին կոչ ենք անում դիմել Կոնգրեսին՝ 2017թ. ֆինանսական տարվա՝ փախստականներին օգնելու համար նախատեսված ծրագրերի համար հատկացվող միջոցներից Հայաստանին 15 միլիոն դոլար հատկացնել, ինչպես նաև հետևել, որպեսզի օգնությունը լինի հասցեական, որպեսզի բոլոր նրանք, ովքեր մարդասիրական օգնության կարիք  ունեն, ստանան այն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930