Լրահոս
Օրվա լրահոսը

Շարքային Հարություն Բադալյանը պարգեւատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով

Ապրիլ 30,2016 15:53

Ապրիլի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զինված ուժերի ժամկետային զինծառայող, ականանետի նշանառու, շարքային Հարություն Բադալյանին է հանձնել Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նրան շնորհված «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանը:

ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության անունից խորին երախտագիտություն հայտնելով զինծառայողին և նրա ծնողներին հայրենիքին նվիրված զավակ դաստիարակելու համար` ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ ողջ ժողովուրդն է հպարտանում մերօրյա հերոսների սխրանքով, և շարքային Հարություն Բադալյանի ու նրա նման տղաների օրինակը ևս մեկ ապացույցն է այն բանի, որ հայկական զինուժ իր պատրաստվածությամբ, զինծառայողների բարոյահոգեբանական բարձր մակարդակի և մարտական ոգու շնորհիվ պատրաստ է յուրաքանչյուր վայրկյան ճնշել հակառակորդի ցանկացած գործողություն:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Արժանի ես պարգևիդ, քաջ ասպե՛տ: Անփորձանք ծառայություն ու մեր բոլորի աղաթքը քեզ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930