Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է աշխարհահռչակ բաս կիթառահար  Ռիչարդ Բոնային

Ապրիլ 30,2016 16:14

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է ջազի լեգենդ, աշխարհահռչակ բասկիթառահար Ռիչարդ Բոնային, ով Երևանում է` մասնակցելու մայրաքաղաքում արդեն ավանդաբար անցկացվող ջազի միջազգային օրվա առթիվ Կասկադ համալիրում կազմակերպված համերգին:

Ողջունելով հյուրին և գնահատելով երաժշտի դերը ջազի համաշխարհային տարածման գործում՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանը ևս ունի իր ջազային ավանդույթները, որոնք բարձր են գնահատվում աշխարհում:

«Ամեն տարի Երևանում բազմաթիվ հանրահայտ երաժիշտներ են հյուրընկալվում, այդ թվում նաև` Ջազի միջազգային օրվա առիթով: Եվ ուրախ եմ, որ Դուք արդեն 2-րդ անգամ եք մեր քաղաքում, ու այս անգամ էլ մեր համաքաղաքացիները հնարավորություն կունենան վայելելու Ձեր մասնակցությամբ ջազային երեկոն», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ հյուրընկալության համար՝ Ռիչարդ Բոնան կիսվել է մայրաքաղաքի մասին իր տպավորություններով և նշել, որ Երևանն ու առհասարակ հայկական մշակույթն իրեն ոգեշնչել են և ստեղծագործական նոր մտահղացումներ տվել:

«Չնայած երկու այցերիս ժամանակ էլ, շատ զբաղված լինելով, քիչ եմ հասցրել շրջել ու ծանոթանալ քաղաքին, բայց այն, ինչ էլ որ հասցրել եմ տեսնել, Երևանն ինձ համար դարձրել է իսկապես շատ հարազատ ու թանկ: Եվ համոզված եղեք, պարոն քաղաքապետ, որ կրկին մեծ սիրով կայցելեմ Երևան: Նաև նշեմ, որ առաջիկա իմ ալբոմում անպայման տեղ են գտնելու հայկական երանգներ», – նշել է Ռիչարդ Բոնան:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930