Լրահոս
Օրվա լրահոսը

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը այցելել են Թալիշ, Մարտակերտ

Ապրիլ 30,2016 22:51

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ու ԼՂՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանն ապրիլի 30-ին այցելել են Տոնաշեն, Մատաղիս, Թալիշ գյուղեր ու Մարտակերտ շրջկենտրոն եւ անցկացրել աշխատանքային խորհրդակցություններ, որոնց ընթացքում քննարկվել են բանակի կենսագործունեությանը եւ Մարտակերտի շրջվարչակազմի ստորաբաժանումների կողմից այդ ոլորտում օպերատիվ լուծում պահանջող խնդիրների իրականացմանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ:300416-MartakertBanakshrj-Info

Խորհրդակցություններին մասնակցում էին ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանը, մի խումբ կամավորականներ, պաշտոնատար այլ անձինք:

ՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930