Լրահոս
Օրվա լրահոսը

Բացվել է Երևանի կենդանաբանական այգու հերթական տարեշրջանը

Մայիս 01,2016 16:29

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանի և կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի  ուղեկցությամբ, այցելել է կենդանաբանական այգի և ներկա գտնվել  հերթական տարեշրջանի բացման միջոցառումներին:

Քաղաքապետի տեղակալը, որդիների և  այգու այցելուների հետ, նախ ունկնդրել է համերգային ծրագիրը, այնուհետ շրջել կենդանաբանական այգու տարածքով: Նշենք, որ 2013-2015 թվականներին Երևանի քաղաքապետարանի  ծրագրերով իրականացված այգու առաջին փուլի բարեկարգման աշխատանքների շրջանակում  թարմացվել, նորոգվել են ենթակառուցվածքները,  ընդլայնվել է կենդանաբանական այգու տարածքը, զգալիորեն բարելավվել են կենդանիների կեցության  պայմանները:

Կացարանները հիմնականում ջեռուցվում են, ինչը, ինչպես նաև այգու աշխատակազմի հոգատար վերաբերմունքի արդյունքում, ձմեռացումից հետո կենդանիների անկման դեպքեր չեն արձանագրվել: Ավելին, հենց այս գիշեր երկուսով ավելացել է կենդանիների թիվը. այգու վերաբացումը նշանավորվել է լույս աշխարհ եկած հայկական մուֆլոնի և Պոնի ցեղատեսակի  ձիու ծնունդներով:
Մինչև տարեվերջ նախատեսվում է իրագործել կենդանաբանական այգու բարեփոխումների 2 –րդ փուլը`դարձյալ մի շարք նորամուծություններով ու նոր նախագծերով, ինչն էլ հնարավորություն կտա  ավելացնել ազատավանդակներ ունեցող կենդանիների թիվը: Այգու պատասխանատուները վստահեցրել են, որ կարվի հնարավորը, որպեսզի Երևանի կենդանաբանական այգին բոլոր այցելուների, ու հատկապես երեխաների համար լինի գրավիչ ու գեղեցիկ: Այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը նշել է, որ այգու հետ կապված բոլոր աշխատանքները քաղաքապետարանի և անձամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական ուշադրության կենտրոնում են: Հարկ է նշել, որ այսօրվանից կենդանաբանական այգին այցելուների համար բաց կլինի մինչև 21:00-ն, իսկ տոմսարկղը կգործի մինչև 20:00-ն:  Նշենք նաև, որ կենդանաբանական այգու մուտքը սահմանամերձ գյուղերի երեխաների համար ամբողջ տարին կլինի անվճար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031