Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրով եկավ, սիրով ապրեց, սիրով գնաց. Վախճանվել է հայպետֆիլհարմոնիայի փոխտնօրեն Ժակ Հակոբյանը 

Մայիս 01,2016 22:00

ՀՀ պետական ֆիլհարմոնիան խոր վշտով տեղեկացնում է, որ ս. թ. մայիսի 1-ին, 72 տարեկան հասակում կյանքից հեռացել է պետֆիլհարմոնիայի փոխտնօրեն, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ, երգիծաբանների համահայկական միության նախագահ, ՀՀ նկարիչների միության պատվավոր անդամ Ժակ Նիկոլի Հակոբյանը:

1971-1977թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Համալսարանն ավարտելուց անմիջապես հետո աշխատել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում՝ որպես կոմերիտիկական կազմակերպության առաջին քարտուղար:

1987 թ. ընդգրկվել է Մշակույթի հայկական ֆոնդի փոխնախագահ:

2004թ. ընդունվել է աշխատանքի ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտում` որպես բաժնի վարիչ, իսկ 2005թ. հունիսին նույն ինստիտուտում՝ որպես  փոխտնօրեն:

2007թ. աշխատել  է «Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամ»-ում՝ որպես տնօրեն:

2010 թ. նշանակվել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի փոխտնօրեն:

Հանդիսանում է Հայաստանի երգիծաբանների միության խորհրդի նախագահ:

Արվեստի և գրականության սիրահար Ժակ Հակոբյանը երբեմն իր խոհերը հանձնել է թղթին` ոտանավորների և երգիծանքի տեսքով: Հրատարակել է 5 երգիծական գիրք` «Ծիծաղի պարտեզ», «Սրամտում է Հայկական ռադիոն», «Հումորի և երգիծանքի 19 ակնթարթ», «Էս շան տղեն գիժ ա» և «Ապրենք ժպտալով»:

2009թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե» մեդալով:

2010թ. ՀՀ Նախագահի հրամանագրով արժանացել է «ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ» կոչմանը:

Բանաստեղծ, երգիծաբան, լրագրող Ալբերտ Փարսադանյանը Ժակ Հակոբյանի մասին մի առթիվ ասել էր. «Դեմքին մշտական ծիծաղ, աչքերին ժպիտ, մարդամոտ և մարդասեր` Ժակ Հակոբյան, իսկ հանրապետության և ողջ հայության «Գլխավոր Ոզնի» Արամայիս Սահակյանն ավելացրել էր. «Աշխույժ, արագաշարժ, արագամիտ, հնարամիտ, կամեցող և ջերմ:

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ժակ Հակոբյանի հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 3-ին, ժամը` 18.00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ մայիսի 4-ին,  ժամը` 14.00-ին , Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում (Հասցե` Աբովյան 2):

Հուղարկավորությունը՝ Երևանի կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախ):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031