Լրահոս
Օրվա լրահոսը

Զորականցի Գարիկ Մովսիսյանը զոհվել է, երբ վնասված կապն էր վերականգնում

Մայիս 01,2016 23:24

Վաղը՝մայիսի 2-ին, Տավուշի մարզի Զորական գյուղում կկայանա Լեռնային Ղարաբաղում զոհված 19-ամյա Գարիկ Մնացականի Մովսիսյանի հուղարկավորությունը: Նա  շուրջ մեկ տարի էր ծառայել: Զորականում բնակվում են Դաշտային Ղարաբաղի Շամխորի շրջանի Չարդախլու գյուղից  վերաբնակվածները:

Զորականի գյուղապետ Սուրեն Մարտիրոսյանը հայտնեց, որ Գարիկի ընտանիքը սոցիալապես բարվոք վիճակում չէ, հայրը բանվոր-շինարար է, Գարիկը ավագ եղբայր ունի,  քույրը 21 տարի առաջ բուտուլիզմից  մահացել է:

Գյուղապետն ասաց, որ  կրտսեր սերժանտ Գարիկ Մովսիսյանը  զոհվել է, երբ վերականգնել է դիրքերի միջեւ հեռախոսային կապը, նա օգնել է վիրավոր ծառայակից ընկերոջը:

Ս. Մարտիրոսյանը հայտնեց, որ մայիսի 1-ին  Տավուշի մարզպետ  Հովիկ Աբովյանն այցելել է Մովսիսյանների սգակիր ընտանիքին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031