Լրահոս
Օրվա լրահոսը

2016թ. մայիսի 1-ը Թուրքիայում։ 1 զոհ, 207 ձերբակալված. Sputnik (Տեսանյութ)

Մայիս 02,2016 11:57

Աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ Թուրքիայի մի շարք շրջաններում և հատկապես խոշոր քաղաքներում զանգվածային միջոցառումներ, հանրահավաքներ, երթեր են կազմակերպվել, որոնք ուղեկցվել են ոստիկանների և ցուցարարների միջև բախումներով ու ձերբակալություններով, գրանցվել է նաև մեկ զոհ։ Այս մասին հաղորդում է Sputnik լրատվական գործակալության թուրքական տարբերակը։

mayisi 1 (2)Թուրքիայում մայիսի 1-ը առանձնահատուկ նշանակություն ունի։ Այս օրը երկրում գործունեություն ծավալող մեծամասամբ ձախ ուղղվածություն և սոցիալիստական գաղափարախոսություն ունեցող քաղաքական ուժերը զանգվածային ակցիաներ են կազմակերպում։ Թուրքիայում մայիսի 1-ն էլ ավելի մեծ նշանակություն ձեռք բերեց 1977թ. մայիսի 1-ից հետո, երբ «Գորշ գայլերը» հարձակվեցին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում կազմակերպված մայիսմեկյան ցույցի վրա, որի հետևանքով զոհվեց 34, վիրավորվեց 100-ից ավելի մարդ։

mayisi 1 (1)Չնայած այս տարվա մայիսի 1-ի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ էին հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, սակայն այս տարվա ակցիաները նույնպես չեն անցել առանց բախումների։ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Դիարբեքիրում, երկրի այլ քաղաքներում տեղի ունեցած մայիսմեկյան միջոցառումների ընթացքում ձերբակալվել է, ընդհանուր առմամբ 207 քաղաքացի, գրանցվել է նաև 1 զոհ։ Ոստիկանությունը կիրառել է մահակներ, արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ ու այլ միջոցներ։

mayisi 1Մահվան դեպքը գրանցվել է Ստամբուլի Բեյօղլու թաղամասում, երբ մոտ 50-ամյա տղամարդը փորձել է հատել քաղաքի փողոցներից մեկը։ Այդ ընթացքում ոստիկանական ջրցան մեքենան, չնկատելով քաղաքացուն, տակն է գցել նրան, որի հետևանքով տղամարդը ստացել է առանձնապես ծանր մարմնական վնասվածքներ։ Դրանից հետո, արդեն հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է։

Տեղեկացնենք, որ մայիսմեկյան միջոցառումներին մասնակցել է նաև քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը։

https://www.youtube.com/watch?v=dG-mGYq0kNw

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031