Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնարարվել է ներկայացնել առաջարկներ «Վերնիսաժում» իրականացվող առևտրի կանոնակարգման վերաբերյալ

Մայիս 02,2016 19:07

Այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ «Վերնիսաժի» տարածքի բարեկարգման և արդիականացման ծրագրի իրականացման շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է 12 վարչական շրջանների, քաղաքապետարանի աշխատակազմի բոլոր վարչությունների և ավագանու անդամների հետ քննարկել «Վերնիսաժի» տարածքում  առևտրի կանոնակարգման հարցը և ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

«Տարածքի բարեկարգման և արդիականացման աշխատանքներին զուգահեռ պետք է հստակ կանոնակարգենք նաև այդ տարածքում առևտրի կազմակերպման հարցը: Բոլոր ուղղություններով պետք է կայացնենք հստակ որոշումներ, որպեսզի հետագայում վարձակալին ներկայացնենք մեր մոտեցումներն ու պահանջենք դրանց կատարումը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի գլխավոր դիզայները զեկուցել է, որ մայրաքաղաքում սկսվել են այս տարվա ծրագրով նախատեսված բակային տարածքների նկարազարդման և մետաղյա կառուցվածքների ներկման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է վերոնշյալին զուգահեռ իրականացնել նաև նստարանների ու աղբամանների  թարմացման աշխատանքներ:

Խորհրդակցության ավարտին քաղաքապետը մշակույթի և տուրիզմի, ինչպես նաև արտաքին ձևավորման և գովազդի վարչություններին հանձնարարել է նախապատրաստվել Շուշիի ազատագրման, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, ինչպես նաև Առաջին Հանրապետության տոներին նվիրված միջոցառումներին:

Երեւանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031