Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախից տեղահանված արդեն երկրորդ ընտանիքում է լսվում նորածնի ճիչը

Մայիս 02,2016 20:08

Արցախից տեղահանված և Լոռու մարզում բնակություն հաստատած արդեն երկրորդ ընտանիքում է  լսվում նորածնի ճիչը: Փոքրիկ Մարիան լույս աշխարհ է եկել ապրիլի 30-ին Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում: Մայրը՝ Լիանա Աղաբեկյանը, 6-ամյա որդու  հետ Մարտակերտ քաղաքից Վանաձոր է եկել ապրիլի սկզբին՝ մարտական թեժ գործողությունների ժամանակ և ժամանակավոր ապաստան գտել ամուսնու քրոջ տանը: Ամուսինը զինվորական է և ծառայում է ԼՂՀ Պաշտպանության բանակում:

22894

Նորածին Մարիան ևս զերծ չմնաց մարզի ղեկավարի ուշադրությունից: Ա. Նալբանդյանի հանձնարարությամբ Լոռու մարզպետարանի մի խումբ աշխատակիցներ այսօր տեսակցեցին փոքրիկին և նրա մորը՝ հանձնելով  նվեր և դրամական օգնություն:  Մարզպետի անունից փոքրիկին մաղթեցին առողջություն, երջանկություն և խաղաղ երկնքի տակ մեծանալու հնարավորություն՝ պատրաստակամություն հայտնելով աջակցելու ցանկացած հարցում:

Հիշեցնենք, որ նախորդ նորածինը՝ փոքրիկ Արմինեն, որին նույնպես մարզպետը ցուցաբերել էր ֆինանսական աջակցություն, լույս աշխարհ էր եկել ապրիլի 16-ին, Ստեփանավանի բժշկական  կենտրոնում: Մայրը՝ Մարգարիտա Սարգսյանը,  Լոռու մարզ էր եկել Հադրութի շրջանից և բնակություն հաստատել Ստեփանավան քաղաքում:

Լոռու մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031