Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուդիկ Հյուսնունց. Ադրբեջանական կողմը վախից եւ տագնապից ելնելով է կուտակումներ կատարում

Մայիս 02,2016 20:30

«Մեզ համար նորություն չէ՝ ցանկացած եռատոնի նախօրյակին սահմանին ակտիվություն է դրսեւորվում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի Հայրենիք խմբակցության պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցը:

Հիշեցնենք, որ  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, թե առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում են հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր:

Սակայն, պատգամավորը համարում է, որ ավելի շատ ադրբեջանական կողմը վախից եւ տագնապից ելնելով է կուտակումներ կատարում. «Իրենք փայլուն գիտեն, որ մեր պաշտպանությունը անհնար է ճեղքել: Ես չեմ ուզում կանխատեսումներ անել, բայց բոլոր դեպքերում մենք պատրաստ ենք, մեր բանակը պատրաստ է, համար մեկ է: Կարծում եմ՝ մեր բանակը ցանկացած ոտնձգության պատժիչ գործողություններով հանդես կգա: Ղարաբաղի ժողովուրդը եւս պատրաստ է, կանգնած է բանակի թիկունքին:

Եվ այսօր մենք մեկ մարմին մեկ հոգի ենք ե՛ւ բանակը, ե՛ւ ժողովուրդը, ոչ մի խուճապային իրավիճակ չկա: Սա մեր առօրյա կյանքն է, տասնամյակներ այս վիճակում ապրել ենք եւ շարունակելու ենք ապրել, արարել: Ուղղակի այս գործողությունները մեզ ավելի սթափեցրեցին, որ ավելի զգոն, ավելի աչալուրջ լինենք, հարցերին ավելի կոնկրետ մոտենանք: Ինձ թվում է՝ այս վերջին իրադարձությունները ավելի շատ սթափեցնող, ավելի շատ մեզ զգաստացնող գործոններ լինեն»:

Ռուդիկ Հյուսնունցը հավելեց, որ կարծում է՝ Ադրբեջանն էլ գիտի, որ այս իրավիճակում իրենց ցանկացած գործողությունը պետք է պատժվի: Եվ ըստ նրա այս ընթացքում արտառոց գործողություններ չպետք է լինեն:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031