Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի պառլամենտում ծեծկռտուք է տեղի ունեցել թուրք եւ քուրդ խորհրդարանականների միջեւ, հարձակվել էին հայազգի Գարո Փայլանի վրա

Մայիս 03,2016 09:55

Երեկ Թուրքիայի պառլամենտում ընթացող Սահմանադրական հանձնաժողովի նիստում քննարկվում էր Էրդողանի գլխավորած իշխող կուսակցության առաջարկը՝ որոշ քուրդ պատգամավորների պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ: Այդ քննարկումները վերածվեցին թեժ ձեռնամարտի:

Նկատենք, որ այժմ Թուրքիայի խորհրդարանում քուրդ պատգամավորները բավականին մեծաթիվ են, նկատենք, որ քրդական կողմնորոշում ունեցող Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ է նաեւ հայազգի Գարո Փայլանը:  Իշխող կուսակցությունը ցանկանում է հնարավորինս փոքրացնել քուրդ պատգամավորների քանակը պառլամենտում: 2015թ. նոյեմբերի ընտրությունների արդյունքում ԺԴԿ-ն 59 պատգամավոր ունի թուրքական պառլամենտում՝ հավաքելով 10,33% ձայն:

Ծեծկռտուքի տեսագրությունը կարող եք դիտել ստորեւ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031