Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը սահմանում է Սերժ Սարգսյանի կառավարման սնանկությունը. «Ժամանակ»

Մայիս 03,2016 10:44

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նախօրեին հայտարարել է, որ բարոյական չէ պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը, քանի դեռ պատերազմը շարունակվում է: Այս հայտարարությունը կարելի է մեկնաբանել և գնահատել տարբեր կերպ: Բարոյակա՞ն է Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը հանրային տեսանկյունից, թե՞ ոչ: Այս հարցի պատասխանն, իհարկե, Հայաստանի սոցիալ-տնտեսական խայտառակ պատկերն է, նաև այն քրեաօլիգարխիկ համակարգի առկայությունը, որն, իհարկե, Սերժ Սարգսյանի «մենաշնորհային ճարտարապետությունը» չէ, սակայն շարունակվել է նաև նրա նախագահության տասը տարիների ընթացքում:

Վերջին հաշվով, խնդիրը նաև լոկ Սերժ Սարգսյանն էլ չէ, և քառօրյա պատերազմում հայ զինվորների և սպաների սխրանքը ցույց տվեց, որ ընդհանրապես բարոյական չէ Հայաստանի ողջ իշխանական համակարգի, այսպես ասած, պաշտոնավարումը, և Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այդ համակարգը բարոյական լինելու պարագայում պարզապես պետք է հեռանար փաթեթով՝ ներողություն խնդրելով զինվորներից, սպաներից և նրանց ընտանիքի անդամներից: Որովհետև եթե նրանք չլինեին, Հայաստանի պետականությունը ներկայումս ստիպված կլիներ հերթական անգամ գոհանալ բարոյական հաղթանակով, իսկ ֆիզիկապես մտած կլիներ իր՝ այսպես ասած ավարտական փուլ:
Այս ամենն, իհարկե, իշխանությունները շատ լավ են հասկանում, և այստեղ պետք է փնտրել նաև Արմեն Աշոտյանի հայտարարությունների լեյտմոտիվը, այսպես ասած, հակառակ կողմից: Բանն այն է, որ Արմեն Աշոտյանի հայտարարության իրական հասցեատերը ոչ թե հասարակությունն է կամ՝ այսպես ասած ընդդիմադիր ուժերը, այլ առաջին հերթին և գլխավորապես իշխանությունը: Ակնհայտ է, որ իշխանության ներսում առկա ներքին պայքարը սրվել է քառօրյա պատերազմից հետո և խորհրդարանական ընտրություններից առաջ ստացել է չափազանց դինամիկ բնույթ: Ակնհայտ է, որ այստեղ առաջնային պլան են գալիս ապագա վարչապետի հետ կապված հարցերը, և խնդիրը այն է, թե մնալո՞ւ է արդյոք Սերժ Սարգսյանը:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031