Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ «Վերածնունդ» 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնի դափնեկիր 11-ամյա Եվա Ադումյանի մենահամերգը

Մայիս 03,2016 15:13

Մայիսի 1-ին Երևանի կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Պ. Ի. Չայկովսկու անվան հատուկ երաժշտական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտուհի, «Վերածնունդ» 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնի դափնեկիր Եվա Ադումյանի մենահամերգը:

11-ամյա փոքրիկ դաշնակահարուհու համերգային ծրագիրն անչափ ընդգրկուն էր և բարդ, ճաշակով ընտրված նյութերը փոքրիկ աղջնակը ներկայացրեց մեծ վարպետությամբ, պատասխանատվությամբ ու նվիրումով:

Լինելով անչափ հայրենասեր՝ նա իր մենահամերգը սիրով նվիրեց արցախյան վերջին օրերի ազատամարտի նահատակներին և դիրքերում կռվող հայ զինվորներին:

Eva AdumyanՆրա նվագը ներծծված էր անսահման զգացմունքայնությամբ, հուզականությամբ ու սիրով:

Բախ, Կրամեր, Շոպեն, Շուբերտ, Հայդն, Բաբաջանյան…

Աշխարհահռչակ երգահանների ստեղծագործություններն ընտրված էին նրա հմուտ ղեկավարների՝ Նաիրա Աբրահամյանի և Լորետա Տեր-Սիմոնյանի անմիջական օգնությամբ և ղեկավարությամբ:

Եվա Ադումյանն իր բնածին տաղանդի, յուրօրինակ աշխատասիրության և համառության շնորհիվ դեռ նվաճելու է շատ ու շատ բեմեր և այսօրվա համերգի նման՝ բուռն ծափահարություններ:

Շողիկ ՔՈՉԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031