Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը մասնակցեց Ժնևի Գրքի միջազգային ցուցահանդեսին

Մայիս 03,2016 21:07

Ապրիլի 27-ից մայիսի 1-ը, Շվեյցարիայի «Հակոբ Դ. Թոփալյան» հայկական հիմնադրամի ջանքերով, Հայաստանը հերթական անգամ մասնակցեց Ժնևի Գրքի միջազգային ամենամյա ցուցահանդես-տոնավաճառին:

Հայկական տաղավարում ցուցադրված էին Հայաստանում և արտերկրում վերջին տարիներին տպագրված հայերեն և օտարալեզու բազմաթիվ հրատարակություններ: Ցուցահանդեսի հինգ օրերի ընթացքում, գրքերի ցուցադրությանը զուգահեռ, առանձին դասախոսություններ կազմակերպվեցին՝ նվիրված Հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին, արվեստին և զբոսաշրջությանը, ինչպես նաև Հայոց ցեղասպանությանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։

Տեղի ունեցան «Ժխտողականության խնդրահարույց էությունը և դրա հետևանքները ժողովրդավարական երկրներում», «Թուրքական պետության համակարգային բռնությունը», «Ղարաբաղ․ միջազգային լռությունը» և մի շարք այլ խորագրերով բանավեճ-քննարկումներ` սփյուռքահայ և արտերկրյա պատմաբանների, լրագրողների և հրապարակախոսների մասնակցությամբ։

Ցուցահանդեսի վերջին օրը հայկական տաղավարում կազմակերպվել էր Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Անրի Կյունիի «Հայաստան՝ մի ժողովրդի ոգին» խորագրով գրքի շնորհանդեսը՝ հեղինակի մասնակցությամբ։

Հայկական տաղավարում ցուցադրություններն ուղեկցվում էին «Նոր աշուղ» նվագախմբի կողմից հայկական ազգային աշուղական երգերի կատարումներով։

1986 թվականին հիմնադրված Ժնևի Գրքի միջազգային ցուցահանդեսն իր ծավալով աշխարհում երկրորդն է ֆրանսախոս ցուցահանդեսների շարքում և ամենախոշորն է Շվեյցարիայում։ Յուրաքանչյուր տարի այն հյուրընկալում է շուրջ 100,000 այցելուներ, 820 հրատարակչություններ, և ավելի քան 800 հեղինակներ։ 2011թԺնևի Գրքի միջազգային ցուցահանդեսի պատվավոր հյուրը Հայաստանն էր։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031