Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՕ-ին կողմ քվեարկելով՝ ԲՀԿ-ն ցույց տվեց, որ ՀՀԿ-ին կցված կառույց է. Արմեն Բադալյան

Մայիս 03,2016 21:55

Քաղաքագետ Արմեն Բադալյանի մեկնաբանմամբ, ընտրական օրենսգրքի անցկացումը ցույց տվեց նոր ԱԺ-ի մասին ՀՀԿ-ի մոտավոր պատկերացումները:

«Թե ինչպիսի խորհրդարան են ուզում տեսնել հաջորդ տարի, այսինքն, ինչպիսի քաղաքական համայնապատկեր են տեսնում  եւ ըստ դրա էլ, ընդունում են այն մեխանիզմները, որոնցով պետք է կազմվի այդ համայնապատկերը: Իսկ նոր ընտրական օրենսգիրքը մեծամասնական է՝ ռեյտինգային  քվեարկությամբ, հասկանալի է՝ ինչու, եթե փող չբաժանեն, ՀՀԿ-ն ԱԺ չի մտնի, որովհետեւ այդքան կողմնակիցներ չունի, իսկ որ փող բաժանեն, այդ հարուստները պետք է շահագրգռվածություն ունենան, հանուն նժդեհականության փող չեն բաժանի»,- ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով, ՀՀԿ-ն ծրագրված քաղաքական դաշտից ու ընտրություններից առաջ քաղաքականությունից հեռացրեց ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին. «Չեզոքացրին ԲՀԿ-ն, իսկ Գագիկ Ծառուկյանը կուսակցության ամեն ինչն էր՝ եւ գաղափարախոսությունը, եւ ֆինանսները, եւ վարչական ռեսուրսը, իսկ Գագիկ Ծառուկյանից հետո ԲՀԿ-ն չգտավ երկրորդ Գագիկ Ծառուկյան, որովհետեւ իրականում Հայաստանում չկա երկրորդ Գագիկ Ծառուկյան: ԲՀԿ-ն պետք է դառնար գաղափարական կուսակցություն, իսկ այդպիսին դառնալու համար պետք էր մասնագիտական խորը գործունեություն իրականացնել, իսկ մեկ տարվա ընթացքում դա նրանց չհաջողվեց, եւ ԲՀԿ-ն վերածվեց ֆինանսական մի կառույցի, որը ՀՀԿ-ին կցված կառույց է, ինչը ցույց տվեց ընտրական օրենսգրքի քվեարկությունը, երբ գրեթե բոլորը կողմ քվեարկեցին օրենսգրքին»:

Ըստ քաղաքագետի, նոր խորհրդարանում ԲՀԿ-ի լինել-չլինելու հարցը կախված է Սերժ Սարգսյանի ցանկությունից. «Կուզի հանրապետության նախագահը, ԲՀԿ-ն  կհայտնվի, չի ուզի՝ չի հայտնվի»:

Պարոն Բադալյանի գնահատմամբ, ՀԱԿ-ն էլ բավականին թուլացած վիճակում է, ու, ի տարբերություն ՀՀԿ-ի չի հասկանում՝ ինչ է ուզում: ՀՅԴ—ն էլ այսօր, ըստ նրա, առաջվա ՀՅԴ-ն չէ. «Այս պահի դրությամբ ՀՀԿ-ին չի խանգարում, որ եկող ԱԺ-ում ՀՅԴ-ն լինի՝ որպես իրենց կցված կառույց: Այս պահի դրությամբ, ՀՅԴ-ն իրենից վտանգ չի ներկայացնում: Մնացած մանր-մունր ուժերը՝ «Լուսավոր, բութավոր Հայաստաններ, տարբեր տեսակի պայմանագրեր, դրանք դերակատարություն չունեն քաղաքական դաշտում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031