Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԾ-ն Միհրան Պողոսյանի գործով ընտրել է այնպիսի հոդված, որ ապագայում գործը շատ հեշտորեն կարճվի. «Հայկական ժամանակ»

Մայիս 04,2016 11:33

Հայտնի «Պանամական փաստաթղթերի» պատմության շրջանակներում ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից նախօրեին հարուցված քրեական գործը հանրության որոշակի խմբերի շրջանում ոգեւորություն է առաջացրել։

Թերեւս ակնհայտ է, որ այդ ոգեւորությունը հիմք չունի եւ ընդամենը վարդագույն երազանքների, բարի ցանկությունների հետեւանք է: Որպեսզի համոզվենք սրանում, ընդամենը դիտարկենք, թե ինչ կա դրված այդ քրգործի հիմքում։ Քրգործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածով («Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը»), որով նախատեսված առավելագույն պատիժը 2 տարվա ազատազրկումն է:

Բայց խնդիրը ոչ այնքան պատժաչափն է, որքան բովանդակությունը։ Կարդում ենք հոդվածը. «Պաշտոնատար անձի կողմից, օրենքով սահմանված արգելքին հակառակ, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություն հիմնադրելը կամ անձամբ կամ վստահված անձի միջոցով այդպիսի կազմակերպության կառավարմանը մասնակցելը, եթե այդ արարքները կապված են այդպիսի կազմակերպությանն արտոնություններ եւ առավելություններ տրամադրելու կամ այլ ձեւով հովանավորելու հետ…»։

Այն, որ որեւէ անձ օֆշորային գոտում ընկերություն է հիմնում, դա հանցագործություն չէ։ Հոդվածի տրամաբանությամբ՝ հանցագործությունն այն է, որ պաշտոնատար անձը կարող էր հովանավորել Պանամայում գրանցված ընկերությանը։ Նախաքննական մարմինը քրգործը մի քանի ամիս կամ նույնիսկ տարի ծամծմելուց հետո «կպարզի», որ հայաստանյան պաշտոնյան չէր կարող Պանամայում գրանցած ընկերության համար առավելություններ տրամադրել, հովանավորել եւ այլն, ու գործը պարզապես կկարճվի։

Այլ կերպ ասած, ՀՔԾ-ն ամբողջ Քրօրից ընտրել է այնպիսի հոդված, որը չափազանց հեռավոր կապ ունի իրականության հետ, եւ ապագայում գործը շատ հեշտորեն կարճվի։

Եթե մեր իրավապահները ուզենային իրապես բացահայտել այս գործը, ապա մեր քրօրը ունի համապատասխան հոդվածների հարուստ ցանկ։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031