Լրահոս
Օրվա լրահոսը

Լայնամասշտաբ պատերազմ, որի սկսման դեպքում ըստ Սերժ Սարգսյանի, պիտի ՀՀ-ն ճանաչեր ԼՂՀ անկախությունը, առայժմ չկա. «Ժողովուրդ»

Մայիս 04,2016 11:50

Ապրիլյան սրացումներից հետո Սերժ Սարգսյանը ԼՂՀ անկախությունը ճանաչելու հեռանկարի մասին խոսեց ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ՝ զգուշացնելով սակայն, որ Հայաստանը կգնա նման քայլի, եթե Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմական գործողություններ սկսի։ Առայժմ Ադրբեջանի կողմից լայնածավալ պատերազմ սկսելու ուղղությամբ կոնկրետ գործողություններ չեն իրականացվել, թեեւ Արցախի ՊՆ-ն նախօրեին հայտարարեց սահմանագծին ադրբեջանական զինուժի մեծ կուտակումների եւ զորքերի ակտիվ տեղաշարժի մասին։

Սակայն, այդուհանդերձ, լայնամասշտաբ պատերազմ, որի սկսման դեպքում ըստ Սերժ Սարգսյանի, պիտի ՀՀ-ն ճանաչեր ԼՂՀ անկախությունը, առայժմ չկա, եւ ուրեմն ՀՀ կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը կարող է այլ կերպ ընկալվել, քան եթե դա տեղի ունենար հենց պատերազմական գործողությունների ընթացքում եւ պարտադրանքով։

Ըստ ամենայնի, Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ այս նախագծի քննարկման գործընթացը պատերազմական գործողություններից առաջ սկսելով ՀՀ իշխանությունները ցանկանում են կանխել Ադրբեջանի՝ նման մտադրությունները՝ հստակ վերջնագրային ուղերձ հղելով ինչպես մեր հակառակորդ երկրին, այնպես էլ ԵԱՀԿ միջնորդներին։ Խնդիրն այն է, թե արդյոք այդ ուղերձը հենց այս պահին կտա ցանկալի արդյունքը։

Ի վերջո, ԼՂՀ անկախության ճանաչումը, կարելի է ասել, մեր վերջին փամփուշտն է, ուստի այն օգտագործելուց առաջ պետք է երկար մտածել եւ դա անել ճիշտ ժամանակին։ Հակառակ դեպքում կարող ենք հայտնվել վերջին փամփուշտը սեփական քունքին պարպողի կարգավիճակում:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031