Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորները՝ զորակոչիկների սեռաբջիջների պահպանման անհրաժեշտության մասին

Մայիս 04,2016 19:07

ԱԺ  ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը  զորակոչիկների սեռաբջիջների պահպանումը երաշխավորելու մասին պատգամավոր Թեւան Պողոսյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը չի տեսնում:

«Դա շատ լուրջ հարց է ու պետք է շատ լուրջ մոտենալ, բայց չեմ կարծում, որ այս պահին մեզ անհրաժեշտ էր այդ օրինագիծը»,- ասաց Կարինե Աճեմյանը:

Հիշեցնենք, որ Թեւան Պողոսյանը առաջարկում է պետականորեն երաշխավորել  18 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայության զինակոչվող քաղաքացիների սեռաբջիջների պահպանությունն՝ այդ նպատակով ստեղծված պահպանության բանկում: Ինչը պետք է լուծի  պատերազմ գնացող տղաների  գենետիկ վերարտադրության խնդիրը, իսկ ավելի կոնկրետ` զինակոչիկների սերունդների շարունակականությունը կերաշխավորի:

Տիկին Աճեմյանից հետաքրքրվեցինք՝ ինչու է կարծում, որ այդ օրինագծի անհրաժեշտությունը չկա, ի պատասխան պատգամավորը որեւէ լուրջ փաստարկ չբերեց. «Կա տեսություն՝ նպատակը արդարացնում է միջոցները, ես երբեք այդ տեսության կողմնակիցը չեմ եղել: Օրինագծին ծանոթ չեմ, չեմ ուզում կարծիք հայտնել, բայց իմ տեսակետը դրական չէ այդ գործընթացի վերաբերյալ»:

Panteon_Lyudmila_SargsyanԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն էլ լավ նախաձեռնություն է համարում Թեւան Պողոսյանի ներկայացրած օրինագիծը, բայց. «Չեմ կարող հիմքերը հասկանալ: Թեւանը երեւի շատ երկար է այդ մասին մտածել, հետեւության է եկել: Ես կարող եմ ողջունել այդ գաղափարը, որովհետեւ մեր հերոս տղաները, մեր ազատամարտիկները, իրոք, մեր գենոֆոնդի լավագույն տեսակն են: Երեւի թե այդ առումով արդարացված է այդ մոտեցումը: Ուրիշ առումներով ես չեմ խորացել այդ հարցում ու չեմ կարող ասել՝ որքանով է դա հնարավոր ու որքանով է ծառայելու նպատակին, ինչը հավանաբար հետապնդում է Թեւան Պողոսյանը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031