Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր դեմ դուրս եկան աշխարհի տականքները». Հանրահավաք՝ Ազատության հրապարակում. (Ֆոտոշարք)

Մայիս 04,2016 19:30

Այսօր Ազատության հրապարակում Հայ մտավորականների «Անկախություն» միավորումը, ի դեմս ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի, հանրահավաք էր կազմակերպել: Ըստ հանրահավաքը նախաձեռնողների, ՀՀ իշխանությունները երկիրը տանում են կործանման, ուստի պետք է համախմբվել ու կանգնեցնել նրանց:

Պարույր Հայրիկյանի խոսքերով՝ այս քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ ի դեմս պուտինյան ՌԴ-ի, հայ ժողովուրդը չունի դաշնակից եւ բարեկամ. «Պատերազմից հետո Ադրբեջանին կրկին զենք մատակարարող ՌԴ-ն չի կարող համարվել հայ ժողովրդի բարեկամ: Մենք ակնհայտորեն տեսանք, Արցախի հանրապետությունը ճանաչելու, Արցախի ինքնորոշման մասին այսօր խոսում է միայն Արեւմուտքը»:

_1 _2 _3 _4 _5 _6 _7 _8 _10

Կինոռեժիսոր, հրապարակախոս Տիգրան Խզմալյանն էլ իր ելույթում ասաց. «Ամեն մի փորձանք փորձություն է, իսկ ամեն փորձությունը՝ դաս: Պատերազմի պես աղետը այլ բանից բացի դաս է, որ պետք է քաղել, եթե դա չի արվում՝ պատերազմը կրկնվում է: 4 տարվա Արցախյան առաջին պատերազմը մի շարք կարեւոր դասեր դրեց մեր առաջ: Հայոց բանակը չէր, որ հաղթել էր Արցախի առաջին պատերազմում: Բանակը ստեղծվել էր 93-ի վերջին, իսկ ամենադաժան ու ծանր մարտերը, սկզբի փառահեղ մարտերը տանում էր կամավորական շարժումը՝ ժողովուրդը: Ժողովուրդն էր հաղթել ե՛ւ ճակատում, ե՛ւ թիկունքում: 6,5 հազար հերոս մենք կորցրեցինք, հազարավոր կանայք տանը մթին, ցրտին ծնում ու դաստիարակում էր նոր սերունդը: Այն սերունդը, որը կրծքով ճակատը փակեց այսօր: Առաջին դասը, որ տվեց Արցախյան պատերազմը, այն էր, որ եթե հաղթող է ժողովուրդը, ուրեմն խաղաղության օրերին ժողովո՛ւրդը պետք է իշխի»:

Նա ասաց, որ երկրորդ կարեւորագույն դասը արտաքին աշխարհի հետ է կապված. «Մեր դեմ դուրս եկան աշխարհի տականքները: ՌԴ-ն դիվիզիոներ էր ուղարկում, որը 91-ին հայերին քշեց Շահումյանից ու Գետաշենից: Մեր դեմ էին Բասաեւի չեչեն գրոհայինները, դրանք բոլորը դուրս եկան մեր դեմ եւ մերոնք, մենք ջախջախեցինք բոլորին: Երկրորդ դասն էր՝ ո՞վ է մեզ հետ եւ ո՞վ է մեր դեմ: Այսօրվա խայտառակությունը ՀՀ-ի այն է, որ քաղաքական գեներալները ոչ միայն պարտվեցին այն օրերին, այլեւ ջանք ու եռանդ չեն խնայում, որ պարտության մատնեն մեր՝ զինվորներիս հաղթանակը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031