Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավորը հայտարարել է, որ երեք անգամ փորձել է ինքնասպան լինել

Մայիս 04,2016 21:00

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեակատարողական հիմնարկում կալանավորին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորը, գտնվելով կարանտինային խցում, ապրիլի 16-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, ապրիլի 19-ին՝ ժամը 21:30-ի, ինչպես նաև ապրիլի 24-ին՝ ժամը 23:10-ի սահմաններում, կուլ է տվել ասեղ, երկաթի և ապակու կտորներ, ապա այդ մասին հայտնել քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներին՝ ասելով, որ նշված երեք դեպքերում էլ ցանկացել է ինքնասպանություն գործել։

Կալանավորն իր գործողությունները պատճառաբանել է քրեակատարողական հիմնարկի որոշ աշխատակիցների վարքագծով՝ նրանց մեղադրելով իր հասցեին արատավոր լուրեր տարածելու, ինչպես նաեւ իր արժանապատվությունը նվաստացնելու մեջ:

Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում մայիսի 2-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031