Լրահոս
Օրվա լրահոսը

Կիտրոնի հյութը, մաղադանոսը` պեպենների դեմ

Մայիս 05,2016 13:45

Պեպենները մաշկի վրա բաց եւ մուգ, դեղին, ոչ մեծ պիգմենտային հետքեր են, որոնք հիմնականում հայտնվում են դեմքի եւ դաստակների, երբեմն նաեւ իրանի վրա: Պեպեններն առաջանում են մաշկում հատուկ գունանյութի՝ մելանինի կուտակումով, որոնք, ի տարբերություն խալերի, չեն պարունակում մեծ քանակությամբ մելանին արտադրող բջիջներ:

Կախված արեւի ներգործության աստիճանից եւ ազդման ժամանակից, պեպենների գույնը կարող է փոխվել բաց-դեղինից մինչեւ մուգ-շագանակագույն: Արեւի լույսը ոչ միայն պեպենները դարձնում է ավելի մուգ, այլեւ առաջացնում է նոր մելանինի սինթեզ, ինչի պատճառով էլ առաջանում են նոր բծեր, նույնիսկ այն դեպքում, երբ դրանք անհետացել էին տարբեր քսուքներից կամ լազերի կիրառումից:

Այդ է պատճառը, որ պեպեններ ունեցող մարդկանց մոտ գարնանը դրանք էլ ավելի են արտահայտվում: Հայտնի է նաեւ, որ պեպենների դեմ լավ միջոց է մաղադանոսը: Անհրաժեշտ է այն մանր կտրատել, վերցնել 1 ճաշի գդալ եւ խառնել նույնքան մեղրի հետ։ Դիմակը քսել դեմքին եւ պահել 45 րոպե։ Այս խառնուրդը կարելի է նաեւ պատրաստել կիտրոնի հյութով, այդ դեպքում անհրաժեշտ է վերցնել 2 ճաշի գդալ մաղադանոս, մեղր եւ կիտրոնի հյութ, զանգվածը խառնել եւ քսել դեմքին, պահել 15 րոպե եւ լվանալ։

Եթե ձեր մաշկը պատկանում է չոր եւ նորմալ տիպին եւ ունեք բծեր, պեպեններ, ապա առաջարկվում է հետեւյալ սպիտակեցնող դիմակը.

1 կիտրոնի հյութը խառնել 50 գրամ հեղուկ մեղրի հետ։ Թանզիֆե կամ թղթե անձեռոցիկները թաթախել այդ խառնուրդով եւ դնել դեմքին։ 15-20 րոպե հետո դրանք փոխել ուրիշներով, այդպես 2-3 անգամ։ Դեմքը լվանալ գոլ ջրով։ Ընդամենն օգտագործվում է 15-20 դիմակ մի քանի օր ընդմիջումներով՝ կախված մաշկից։ Չոր մաշկի դեպքում նախապես քսել յուղոտ սնուցիչ քսուք:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
04.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031