Լրահոս
Օրվա լրահոսը

Արփի Ավդալյանի ասեղնագործ աշխարհը

Մայիս 05,2016 15:30

Մայիսի 7-ին Հ. Շարամբեանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի ժողովրդական վարպետ Արփի Ավդալյանի ցուցահանդեսը: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց վարպետը. կցուցադրվեն ոչ միայն նկարները, այլեւ ասեղնագործ զարդերը՝ արծաթե շրջանակներով, ասեղնագործ ստեղծագործությունները:

Արփի Ավդալյանի առաջին ցուցահանդեսը նույն թանգարանում կայացել է 4 տարի առաջ, բացի այդ, մի քանի ցուցադրություն է ունեցել, երեք անգամ էլ արտասահմանում է ցուցադրվել: Այս անգամ նա շուրջ 35 ստեղծագործություն կներկայացնի: Ցուցահանդեսի խորագիրն է՝ «Հոգին իբրեւ զարդանախշ», որը հոր՝ ճանաչված բանաստեղծ Աշոտ Ավդալյանի ստեղծագործության տողն է:

Արփին ասում է, որ ժամանակը հասունացել էր նոր ցուցահանդես կազմակերպելու համար, ու դեռեւս անցյալ տարի էր ծրագրել:

«Իմ գործերն արվում են առանց էսքիզի ու գծագրի, հենց մաքուր կտորի վրա եմ ստեղծագործում: Մեկը վրձինով է նկարում, ես էլ ասեղով»,- աում է Արփի Ավդալյանը:
Նա օգտագործելով խաչկար-ասեղնագործության տեխնիկան եւ հայկական գորգագործության հնագույն ավանդույթները, ստեղծում է արվեստի նոր տեսակ` զարմացնելով պատկերների համաչափությամբ ու գունային կատարյալ ներդաշնակությամբ:

Արփի Ավդալյանը մասնագիտությամբ նկարիչ-մոդելավորող է, 2013 թ. ավանդական արվեստների եւ փառատոների միջազգային կազմակերպության կողմից (CIOFF Armenia) արժանացել է «Ժողովրդական վարպետ, ասեղնագործող» կոչմանը:
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031