Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրով. Երեւանը հաստատել է հավատարմությունը Ղարաբաղի խնդրի խաղաղ լուծմանը

Մայիս 05,2016 07:55

Մոսկվա. 4 մայիս, РИА Новости: Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Հայաստանի խորհրդարանականների՝ Լեռնային Ղարաբաղը ճանաչելու նախաձեռնության մեջ խուճապի պատճառներ չի տեսնում, քանի որ Երեւանը վստահեցնում է, թե տարածաշրջանի կարգավիճակը միակողմանի չի որոշվելու:

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղը ճանաչելու թեմայի նոր քննարկումներին: Չէ՞ որ դա Հայաստանը չի քննարկում: Դա խորհրդարանի երկու անդամների առաջարկությունն է: Եվ Հայաստանի կառավարությունը, նրանց օրենքներով, ինչպես նրանք բոլորին բացատրել են՝ կրքերը հանդարտեցնելով, պետք է օրինագծի լուծում նախապատրաստի: Ես այս պահին ահազանգ չէի հնչեցնի եւ խուճապի չէի մատնվի», – ասել է նա РИА Новости-ին տված հարցազրույցում:

«Երբ ես Երեւանում էի, հետո երբ իմ գործընկերոջ հետ շփվում էի հեռախոսով, ավելի ուշ, երբ նա Մոսկվայում էր արդեն ապրիլի սկզբի իրադարձություններից հետո, ինձ հստակ հաստատել են Երեւանի հավատարմությունը խաղաղ կարգավորմանը: Դա նշանակում է, որ Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ընդհանուր պայմանավորվածության ենթատեքստում, այլ ոչ թե միակողմանի», – ընդգծել է ռուս նախարարը:

Ավելի վաղ տեղեկացվել էր, թե Հայաստանի կառավարությունը հերթական նիստի օրակարգ քննարկման մտցրել է «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը (Արցախը Լեռնային Ղարաբաղի ինքնանունն է): Օրինագծի հեղինակներն են ընդդիմադիր պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը եւ Հրանտ Բագրատյանը:

Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղը ճանաչելու մասին օրենքը Երեւանում օրակարգ կմտնի Ադրբեջանի կողմից ռազմական նոր հակամարտություն սկսելու դեպքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031