Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ կրթական փոխանակման ծրագրերի հայ շրջանավարտները շահել են դրամաշնորհ, որով կօգնեն հաշմանդամություն ունեցող անձանց

Մայիս 05,2016 10:10

ԱՄՆ կառավարության հովանավորությամբ իրականացված կրթական ծրագրերի մի խումբ շրջանավարտների երեքշաբթի օրը շնորհվեց դրամաշնորհ ԱՄՆ պետքարտուղարության Շրջանավարտների ներգրավվածության նորարարական հիմնադրամի (AEIF) 2016թ. ծրագրի շրջանակում: Շրջանավարտների հայկական թիմի շահող ծրագիրը, որը կոչվում է «Անսահմանափակ տեղաշարժ», միտված է այն մարտահրավերների ու խնդիրների լուծմանը, որոնց բախվում են հաշմանդամություն ունեցող անձինք:

Հիմնադրամը մրցութային հիմունքներով շուրջ 1.25 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ դրամաշնորհներ է հատկացնել տարբեր երկրների շրջանավարտներին. ներկայացված էին 829 ծրագրային առաջարկներ 137 երկրից, ֆինանսավորում հատկացվեց 61 ծրագրերի:

IMG_3282

« Հայաստանից կրթական փոխանակման ծրագրերին մասնակցում են հասարակության ամենանվիրյալ ու ամենաակտիվ ներկայացուցիչները, ովքեր առավել ամուր ու առավել դիմակայուն պետության ջատագովներ են: Կարծում են հենց այս նվիրումն է ճառագել Շրջանավարտների ներգրավվածության նորարարական հիմնադրամին ներկայացված նրանց ծրագրային առաջարկում, – ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Միլսը, – կարծում եմ ներառական հասարակություն կերտելու նրանց մղումը արձագանք կգտնի Հայաստանում: Այստեղ ավելի ու ավելի շատ մարդիկ են գիտակցում, որ հաշմանդամություն ունեցողները հասարակության արդյունավետ անդամներ են: Կարծում եմ, դա նաև արտացոլվում է հայկական մշակույթում»:

Շրջանավարտների ներգրավվածության նորարարական հիմնադրամի դրամաշնորհը շահած շրջանավարտների խումբն այդ միջոցները կուղղի թատերական ներկայացումների ֆինանսավորմանը, որոնցում կշեշտադրվի այն ներուժն ու կարողությունները, որոնցով հաշմանդամություն ունեցող անձինք կարող են լինել հասարակության ակտիվ անդամներ: Բացի այդ, խումբը կպատրաստի վավերագրական ֆիլմ, որտեղ կներկայացվեն հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական բարօրության ու անձնական զարգացման համար կենդանիների մասնակցությամբ իրականացվող թերապիայի, մասնավորապես՝ հիպոթերապիայի օգուտների մասին:

Նախաձեռնության հեղինակ 5-հոգանոց խմբի կազմում են Միջազգային առաջնորդ այցելուների ծրագրի մասնակից Շողակաթ Գալստյանը, Արինա Արարատյանը և Արթուր Սահակյանը, Ապագա առաջնորդների փոխանակման FLEX ծրագրի մասնակից Հայկ Վարդանյանը և ԱՄՆ ՄԶԳ Համայնքային կապերի ծրագրի մասնակից Ցոլակ Գալստյանը:
«Իրապես երախտապարտ ենք, որ ամերիկյան կառավարության ու հասարակության կողմից աջակցություն է ցուցաբերվում ներառականությանն ուղղված ծրագրերին: Այս ծրագրի շնորհիվ մենք կարող ենք օգնել, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք առավել միաձուլվեն մեր հասարակությանը: Մենք նաև արժևորում ենք, որ այս հնարավորությունը մեզ ընձեռնվում է որպես շրջանավարտի : Շրջանավարտ լինել, նշանակում է պատասխանատվություն ունենալ մեր համայնքի համար: ԱՄՆ-ի օգնությամբ մենք կփորձենք այնպես անել, որ մեր համայնքում չլինեն սոցիալական սահմանափակումներ», – ասաց Շողակաթ Գալստյանը:

IMG_3286

Միջազգային առաջնորդ այցելուների ծրագիրը ԱՄՆ պետքարտուղարության մասնագիտական փոխանակման առաջատար ծրագիրն է, որի շրջանակում ԱՄՆ կատարվող կարճաժամկետ այցերի շրջանակում կայացած ու կայացման ճանապարհին գտնվող օտարերկրացի առաջնորդները հնարավորություն են ստանում ծանոթանալ համապատասխան մասնագիտական ոլորտում ամերիկյան փորձին հենց տեղում ու իրենց ամերիկյան գործընկերների հետ հաստատել տևական կապեր: Ապագա առաջնորդների փոխանակման FLEX ծրագրի շրջանակում եվրասիական երկրների ավագ դպրոցների սաները կարողանում են ստանալ կրթաթոշակ՝ ԱՄՆ-ում մեկ ուսումնական տարի դպրոց հաճախելու համար: ԱՄՆ ՄԶԳ-ի Համայնքային կապերի ծրագիրը ձեռներեցներին, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաներին, իրավապահներին, ՀԿ-ների ղեկավարներին ու այլ մասնագետներին հնարավորություն է ընձեռում գործնական ուսուցում անցնել ԱՄՆ-ում, որի ընթացքում նրանք հյուրընկալվում են ամերիկյան ընտանիքներում:

Կրթական փոխանակման այս և մյուս ծրագրերը, որ առաջարկվում են ԱՄՆ կառավարության կողմից, նպատակ ունեն կամուրջներ կառուցել Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջև: Ծրագրի ավարտից հետո Հայաստան վերադառնալով մասնակիցները հնարավորություն են ունենում դիմել մի շարք դրամաշնորհային ծրագրերի, որոնք միտված են համայնքների հզորացմանը: Բացի այդ, մասնակիցների համար կապերի հաստատման ու ուսուցումների մասնակցելու տարբեր հեռանկարներ են բացվում Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիային (www.usaaa.am ) անդամակցելու միջոցով:.
«Հայաստանում շատ կան ԱՄՆ կրթական ծրագրերի ակտիվ ու եռանդուն մասնակիցներ, – ասաց դեսպան Միլսը, – սա այն խումբն է, որ օգնում է կերտել Հայաստանի ապագան՝ անկախ այն հանգամանքից ներառված են Շրջանավարտների ասոցիացիայում, թե հետամուտ են այնպիսի աշխատանքների, որոնք միտված են օգուտների ապահովմանը իրենց համայնքի համար»:

 

ԱՄՆ դեսպանատուն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031