Լրահոս
Օրվա լրահոսը

«Սլովակիան Ռուսաստանի դեմ է կանգնել»

Մայիս 05,2016 10:32

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարությունն արդեն ներկայացրել է Սլովակիայում կայացած Գազի Միջազգային Միության և Սլովակիայի Գազի և Նավթի Ասոցիացիայի համատեղ սիմպոզիումի ժամանակ ԵՀՄՖ-ի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանի կողմից կազմակերպված հանդիպման շուրջ հաղորդագրությունը Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ և Էներգետիկայի նախարար Մարոշ Շեֆչովիչի և «Գազպրոմի» Տնօրենների Խորհրդի նախագահ Վիկտոր Զուբկովի միջև։

Հանդիպման թեման գաղտնի է պահվել մամուլից, սակայն որոշ լրագրողների հաջողվել է «ներթափանցել» և մասամբ ծանոթանալ քննարկումների թեմային, որի արդյունքում մամուլ են նետվել իրականությունը աղճատող հոդվածներ։ Մինչ ԵՀՄՖ-ի նախագահի կողմից իրականությանը լույս սփռելը, ներկայացնում ենք Սլովակյան «Pravda» թերթի 03.05.2016թ․ հրապարակված հոդվածի կրճատված թարգմանությունը՝ նախապես նշելով, որ իրականությունը մասնակիորեն շրջանցվել է այս հոդվածի մեջ։

Սլովակիան դիվանագիտական պատերազմի մեջ է մտել խոշոր գերտերությունների հետ։ Պատճառն այն է, որ Գերմանիան և Ռուսաստանը ջանքեր են գործադրում կառուցելու Հյուսիսային Հոսք-2 գազատարը Բալթիկ ծովի ափին, որով այն կփոխարինի գազի առկա տարանցումը Ուկրաինայի և Սլովակիայի միջով։

Անցյալ շաբաթ Բրատիսլավայում կայացած Գազի շուրջ կոնֆերանսում հանդիպել են «Գազպրոմի» Տնօրենների Խորհրդի նախագահ Վիկտոր Զուբկովը (ձախից առջևում) և Եվրոպական հանձնաժողովի Էներգետիկայի նախարար Մարոշ Շեֆչովիչը (աջից)։

Բեռլինը և վերջերս նաև՝ Մոսկվան, սկսել են ավելի ու ավելի շատ ճնշում գործադրել Բրատիսլավայի վրա, որպեսզի վերջինս “մեղմի իր տոնը”։ Սլովակիան իր հերթին իր կողմն է գրավել ԵՄ շատ երկրների, և անգամ Եվրոպական Հանձնաժողովին։

Գազային հանելուկը, երբ Գերմանիան իր նոր գազատարով ընդդիմանում է եվրոպական կանոններին, տանում է նրան, որ կբարձրանա ԵՄ կախվածությունը ռուսական գազից։ Դրա հետ մեկտեղ Գերմանիան չի ընդունում հակառուսական սանկցիաները Ղրիմի միավորման հետ կապված։ Դա է պատճառը, որ «Գազպրոմի» ղեկավարները համառորեն շարունակում էին բանակցությունները Սլովակիայում և համաձայն «Pravda»-ի տեղեկատվության, պատրաստվում է նաև հաջորդ հանդիպումը։

Բրատիսլավայում տեղի ունեցած գազային կոնֆերանսին «Գազպրոմը» կոչ է արել նաև Բրյուսելին։ «Գազպրոմի Տնօրենների Խորհրդի նախագահ Վիկտոր Զուբկովի հետ հանդիպմանը ես ներկայացրեցի Եվրոպական հանձնաժողովի փաստարկները, որոնք դեմ են Հյուսիսային հոսք-2-ին, որին նա հակադրվեց՝ նախագծի տնտեսական և ձեռնտու լինելու արգումենտով», – ասաց Եվրոպական հանձնաժողովի Էներգետիկայի նախարար Մարոշ Շեֆչովիչը։

Հյուսիսային Հոսք-2-ի շուրջ Եվրոպայում տարբեր տրամադրություններ են տիրում։ Նախագծին կտրուկ դեմ են արտահայտվում Սլովակիան և Ուկրաինան, ինչպես նաև մնացած Մերձբալթյան և Վիշեգրադյան քառյակ խմբի երկրները։ Այս գազատարի գաղափարի հետ համաձայն չեն արդեն 9 երկրներ, որոնք իրենց բողոքներն են ուղղել Եվրոպական Հանձնաժողովին։ Վերջինս պատրաստում է իր պատասխանն այդ առթիվ։ Նամակում ասվում է, որ Հյուսիսային Հոսք-2 գազատարն իրենից չի ներկայացնում իդեալական լուծում ոչ երթուղիների դիվերսիֆիկացման տեսանկյունից, ոչ էլ աղբյուրների կամ մատակարարների առումով։ Ցույց է տրվում, որ եթե նախագիծն իրականություն դառնա, ապա գազի փոխադրումը Ռուսաստանից դեպի Եվրոպա կլինի 80 տոկոսով կենտրոնացված միակ փոխադրող երթուղու վրա։ Այնժամ, երբ ԵՄ-ն ձգտում է նվազեցնել իր կախվածությունը ռուսական գազից, Ռուսաստանը կրկին խոսում է արևելյան Ասիայի շուկայի ուղղությամբ կողմնորոշվածության մասին։

Հյուսիսային Հոսք-2-ը պետք է հանդիսանա մասնակի փոխհատուցում չեղարկված Հարավային Հոսք գազատարի փոխարեն Սև ծովի հատակին։ Մինչև վերջին ժամանակներս, որպես Հյուսիսային Հոսք-2 գազատարի մրցակից հանդես էր գալիս նաև Թուրքական Հոսքը, սակայն վերջինիս ապագան կասկածներ է հարուցում՝ ռուս-թուրքական իշխանությունների ներկայացուցիչների միջև առկա լարվածության տեսանկյունից։ Արևելյան Եվրոպայի տարածաշրջանների համար լավ այլընտրանք կարող է լինել սլովակյան Еastring-ը, որը պետք է կապի Վելկի Կապուշաններում գտնվող կայանը թուրք-բուլղարական սահմանի հետ։ Еastring-ը ստացել է Սլովակիայի իշխանությունների աջակցությունը և նույնպես հայտնվել է ԵՄ գերակա ծրագրերի ցուցակում։»

 «Pravda» , հեղ․Վիերա Ռուժինսկա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031