Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԿՄ Չարենցավանի տարածքային կառույցի ղեկավար. «Մենք դիրքեր չենք կորցրել». «Հրապարակ»

Մայիս 05,2016 10:36

Երկրապահ կամավորականների միության Չարենցավանի տարածքային կառույցի ղեկավար Ալբերտ Մուսինյանն իր խմբով վերջերս է վերադարձել դիրքերից:

Պարոն Մուսինյան, դիրքեր կորցնելու, հետո դրանք հետ վերադարձնելու մասին էր խոսվում։ Ի՞նչ կասեք այս մասով։

– Էդպիսի բան չկա, մենք դիրքեր չենք կորցրել։ Երեք գիծ կա դիրքերում, հիմա եթե առաջին գիծը ռմբակոծվում է, քանդուքարափ է լինում, տեղափոխվում են երկրորդ գիծ, դա չի կարելի համարել, թե դիրք ենք կորցրել։ Մենք ոչ մի հետընթաց չենք ունեցել, մենք առաջընթաց ենք ունեցել, մենք հաղթել ենք էդ չորսօրյա պատերազմը։ Ո՞նց կարելի է ասել, թե հետընթաց ենք ունեցել։ Մենք

մեր երեխեքի, մեր ժողովրդի, մեր կամավորների արյան գնով հաղթել ենք էդ պատերազմը, մենք կանգնեցրել ենք իրենց։ Նրանց նպատակն էն ա եղել, որ Ստեփանակերտը, Ղարաբաղը վերցնեն, ինչը մենք կանգնեցրել ենք։ Դա հաղթանակ է։ Դիրքերի ինչ-որ մանր փոփոխություն կամ մի քիչ հետ ու առաջ, դա չի նշանակում, որ մենք հետընթաց ունենք։

Մեր ռազմական ղեկավարությունն ի՞նչ է մտածում այս առումով, կարծիք կա նաեւ, որ այդքան էլ հակված չեն ակտիվ հակահարձակման, շատ դժվար են հրաման տալիս, որ մերոնք պատասխան կրակ բացեն։

– Ես գիտեմ՝ ինչ ես ուզում ասել, ուզում ես ասել, թե էդ չորսօրյա պատերազմի ընթացքում նրանք որ հարձակվել են, հրաման չի եղել խփելու։ Էդպիսի խոսակցություն ես էլ եմ լսել։ Բայց ժողովուրդն ինչ ասես՝ խոսում է, ես անձամբ դեմ եմ, էդպիսի բաներ չի կարելի խոսել, թերագնահատել մեր զինված ուժերին։ Թե չէ մեկն ասում է՝ դիրքեր ենք տվել, մեկն ասում է՝ չեն կրակել, էն մեկն ասում է՝ սալյարկա չի եղել, մնացել են ճամփեքին ավտոները…

Չկա՞ ճշմարտություն այդ ամենի մեջ, խնդիրներ, թերություններ չե՞ն եղել։

– Եթե նույնիսկ մի տեղ մի բան եղել է, դա չպիտի ամբողջ երկրով կամ ամբողջ Ադրբեջանի տարածքով տարածել։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031