Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը

Մայիս 05,2016 11:00

Ապրիլյան քառօրյա պատերազմն ամբողջական բացահայտեց գործող վարչախմբի անկարող, խղճուկ ու անբարո էությունը:

Մասնավորապես` հօդս ցնդեց այն միֆը, որ ամբողջ քսան տարի մատուցում էին մեր հանրությանը, թե Արցախ պահողն իրենք են, իսկ բոլոր այն ուժերը, որոնք փորձում էին իշխանափոխություն իրականացնել, ներկայացվում էին որպես հողեր հանձնողներ` ընդհուպ դավաճաններ: Այդ կարգախոսների հովանու տակ, կեղծելով բոլոր ընտրությունները, բռնազավթել են իշխանությունը` իրենց կողմից բուծած ենիչերների միջոցով 2004թ. ապրիլին Բաղրամյան պողոտայում իրականացրեցին «օղակ» օպերացիան, իսկ 2008թ. մարտի 1-ին գնդակահարեցին ժողովրդին:

Այս ամենից հետո մեր հասարակության մեծամասնությունը, նաև քաղաքական ընդդիմությունը, չնայած բանակում ոչ կանոնակարգային հարաբերությունների առկայությանը, համոզմունք ուներ, որ բանակը` որպես Արցախի ու Հայաստանի անվտանգության երաշխավոր, վարչախումբը ինչ-որ չափով դուրս է պահում Հայաստանում առկա թալանի ու ամեն ինչ հոշոտելու դաշտից: Դրա հիմնավորումն էր տարիներ առաջ մեր հասարակության մտահոգությունը կապված Ադրբեջանի բանակը նավթադոլարներով զինելու մասով` Ս. Սարգսյանի հայտարարությունը, որ անհանգստանալու կարիք չկա մեր բանակը ևս զինում ենք և ոչ պակաս` բանակը միայն բյուջեից չէ, որ սնվում է: Պարզվում է, ինչպես միշտ, այս դեպքում ևս Ս. Սարգսյանը խաբել է ժողովրդին:

Ի տարբերություն վարչախմբին, քառօրյա պատերազմը բացահայտեց մեր ժողովրդի անբացատրելի էությունը, որը ողնաշարով զգալով պետությանն սպառնացող վտանգը, անտեսելով վարչախմբի գործոնը,կանգնեց, աներևակայելի հերոսություն ցուցաբերող և կյանքի գնով սահմանը պահող զինվորի կողքին:

Քաղաքական այն գործիչները, որոնք կարծում էին, որ պետք է համախմբվել ու աջակցել վարչախմբին, հույս ունենալով, որ վերջինս դասեր կքաղի քառօրյա պատերազմից, չարաչար սխալվում են, դրա վկայությունն է Հրազդանի քաղաքապետի ընտրությունները, ապրիլի 22-ին երիտասարդների արդարացի պահանջի նկատմամբ ոստիկանական ուժերի անհամաչափ ու անտրամաբանական գործողությունները, և վերջապես ընտրական օրենսգրքի ԱԺ-ում այսպես կոչված քննարկումը և քվեարկությունը, երբ ընդդիմությանը մեղադրեցին ադրբեջանցիների շահերը սպասարկելու մեջ, այն դեպքում, երբ վարչախումբը շուրջ 20 տարի իր գործելաոճով սպասարկել է թշնամու շահերին, ինչի հիմնավորումն է Ադրբեջանի որոշումը հարձակվել Արցախի վրա և ուժով վերցնել այն:
Ստեղծված իրավիճակում լուծումը միակն է` իրական ընդդիմադիր ուժերի և մտահոգ հեղինակավոր քաղաքացիների նախաձեռնությամբ ժողովրդին համախմբել և գործող ռեժիմին պարտադրել հետևյալ առաջնային քայլերը`

1. Անհապաղ կազմակերպել և իրականացնել բանակի զինում նորագույն զին. տեխնիկայով` առաջին փուլում 500 միլիոն դոլար ի հաշիվ վերջին տարիներին հանրապետությունից դուրս հանված շուրջ 10 միլիարդ դոլար միջոցներից;
2. Ընդունել որոշում` ոստիկանական զորքերը լուծարել և պայմանագրային հիմունքներով տեղափոխել Պաշտպանության նախարարության համակարգ
3. Լուծարել ռազմական ոստիկանությունը և ռեսուրսները տեղափոխել պաշտպանական համակարգ:
4. Ընդդիմադիր քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության առաջարկությամբ ձևավորել ժողովրդի վստահության կառավարություն, որը կհանդիսանա երաշխավորը պահանջվող քայլերի և հայ ժողովրդի ամբողջական ներուժի օգտագործմանը:

ԺՀԿ քաղաքական խորհուրդ
04.05.2016 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031