Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը՝ գեներալիտետի ունեցվածքի մասին. «Ժողովուրդ»

Մայիս 05,2016 11:57

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ հյուրընկալվել էր Ազգային ժողովում եւ ԱԺ հանձնաժողովների նախագահների եւ խմբակցությունների ղեկավարների հետ փակ ձեւաչափով քննարկում էր մեր երկրի այսօրվա իրավիճակը։ «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց մի քանի մանրամասներ իմանալ այդ հանդիպումից, որն առանձնապես փակ անցկացնելու եւ ավելորդ խորհրդավորություն հաղորդելու կարիք չուներ:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվել է սպայական անձնակազմի, գեներալտիտետի ու նաեւ հենց նախարարի ունեցվածքի եւ արտերկրում ձեռքբերված թանկարժեք անշարժ գույքի մասին, ինչին ի պատասխան՝ Օհանյանն ասել է, որ իր մասով տարածված լուրերը բացարձակ ապատեղեկություն են, իսկ ինչ վերաբերում է գեներալիտետի ունեցվածքին, ապա մարդիկ ինչ-որ ունեն, ձեռք չեն բերել բանակի, պետական բյուջեի հաշվին, այլ տարիների ընթացքում բիզնեսներ են դրել։

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, «Ժառանգությունից» Թեւան Պողոսյանը հետաքրքրվել են ազատված 3 գեներալների պատասխանատվությունից, ինչին Սեյրան Օհանյանը պատասխանել է, թե չարաշահումները այնպիսի չափերի չեն, ուռճացնում են ավելի շատ։

Արմեն Ռուստամյանը հանդիպման ժամանակ նախարարին է ցույց տվել «Էլիտ կապիտալ» ՍՊԸ-ի կողմից արտադրված բուսական «տուշոնկան», որը զինվորների «պայոկից» է եղել։ Պատգամավորն ասել է, որ վատ որակ ունի այս սնունդը, անհնար է ուտել, նախարար Օհանյանն էլի մեղմացրել է իրավիճակը՝ ասելով, թե այդ ընկերությունը միշտ էլ որակյալ սնունդ է մատակարարել բանակին, եւ իր համար զարմանալի էր ներկայացվածը։ Խոստացել է ստուգել։

Վերջում հանդիպումն ավարտվել է Էդուարդ Շարմազանովի «ջիգյարով» նոտայի վրա։ ԱԺ փոխխոսնակն ասել է, թե շնորհակալ ենք, ինչ ասեմ, ախպեր ջան, ձեր կողքին ենք, ցավդ էլ տանեմ։

 

Թամարա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031