Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյան. «10-15 օր ժամանակ ունենք Արցախի անկախությունը ճանաչելու համար»

Մայիս 05,2016 12:04

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը համոզված է, որ այսօր Հայաստանի կողմից`Արցախի անկախության ճանաչման ժամանակը դեռ չէ: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Մինասյանը նշեց, թե չգիտի` այդ ժամանակը, երբ է գալու. «Աշխարհը կհամոզվի, որ Ադրբեջանի կազմում երբևէ անհնար է հասկանալ ու տեսնել մի պետություն, որը բացարձակ ռասիզմ է դրսևորում հայերի նկատմամբ: Մենք պիտի փորձենք աշխարհի ընկալումները երկակի ստանդարտներից վեր բարձրացնել»:

Պարոն Մինասյանը նկատեց. «20-25 տարին մեկ մեր ոխերիմ հարևանները, ըստ էության իրենց քիթ ու մռթին պիտի ստանան, մենք դատապարտված ենք մեր ուժերով պարտադրելու խաղաղությունը»:

ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի կարծիքով` քնած հարձակումը Արցախի վրա, ճակատային գրոհը մեզ հնարավորություն է տալիս ճանաչել Արցախի անկախությունը: Ըստ նրա` մենք 10-15 օր ժամանակ ունենք, հետո արդեն հնարավորություն չի լինի. «Դա ճանապարհ կլինի մյուս երկրների համար, որոնք ասում են Հայաստանի կողմից Արցախի ճանաչմանը»:

Պարոն Եղիազարյանը, իհարկե, համոզված է, որ եթե մենք ընդունենք Արցախի անկախությունը, դիվանագետները կընկնեն որոշակի վատ վիճակի մեջ, բայց մյուս կողմից՝ Ադրբեջանը անցել է Ռուբիկոնը և հարձակվել խաղաղ բնակչության վրա` միջազգային նորմերը մի կողմ շպրտելով:

Գուրգեն Եղիազարյանը շեշտեց. «Պահն է, եթե կորցրինք, հետո դժվար է լինելու ընդունել Արցախի անկախությունը: ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովը հետաքրքիր հայտարարություն արեց, երբ հիշեցրին, որ ՀՀ-ում Արցախի ճանաչման խնդիրն են բարձրացնում պատգամավորները, նա պատասխանեց, թե «не суетитесь». այս բառի տակ շատ բան եմ հասկանում: Մենք կանգնած ենք մի լրջագույն փաստաթղթի շեմին, երբ կճանաչվի Արցախի անկախությունը»:

Պարոն Եղիազարյանը նաև շնորհակալություն հայտնեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին և Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին` այդպիսի տղամարդկային ու լրջագույն մոտեցումների համար:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031