Լրահոս
Օրվա լրահոսը

Դավութօղլուն հրաժարական կտա

Մայիս 05,2016 12:28

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը տեղեկացրեց, որ երեկ գիշեր ժամը 23.00-ին հայտնի է դարձել, որ շուտով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հրաժարական կտա:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Չաքրյանը մանրամասնեց. «Այսօր Դավութօղլուն «Արդարություն և բարգավաճում» կուսակցության կենտրոնական վարչության նիստ կհրավիրի, այնտեղ կհայտարարի, որ մայիսի 28-ին նախատեսվում է կուսակցության արտակարգ համագումար, և ինքը որպես կուսակցության նախագահ չի առաջադրվի: Դա տեղի ունեցավ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ երեկվա անակնկալ հանդիպումից հետո, մինչդեռ հանդիպումն այսօր էր նախատեսվում»:

Թուրքագետի կարծիքով` Դավութօղլուն այնքան ձայնազուրկ է, որ նույնիսկը ինքը չի ներկայացրել հրաժարականի դիմում, այլ դա եղել է Էրդողանի ճնշմամբ և պնդմամբ. «Թուրքիան խորհրդարանական համակարգ է, Էրդողանն էր կուսակցության նախագահը: Խորհրդարանական համակարգում, եթե նախագահ է ընտրվում, բոլոր կապերը խզում է կուսակցության հետ: Բայց նրա փոխարեն ընտրված, վարչապետի պաշտոնը զբաղեցրած Դավութօղլուն, թեև վարչապետ է կոչվում, կառավարություն չունի, կուսակցության նախագահ է, բայց կուսակցությունը ենթակա չէ նրան: Եվ բնական է, որ նման իրավիճակում տարաձայնություններ պիտի առաջանային:

Փաստորեն, վարչապետ Դավութօղլուն, նրա կառավարությունն ու կուսակցությունը ամեն ինչ անում էին, որ Թուրքիայում հաստատվեր նախագահական լիարժեք համակարգ: Այսինքն` Դավութօղլուն, նրա կուսակցությունն ու կառավարությունը պայքարում էին, որ Դավութօղլուն զրկվի վարչապետի պաշտոնից, կտրում էր այն ճյուղը, որի վրա ինքը կանգնած էր»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031